Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամերիկյան իշխանությունների նպատակն է տարածաշրջանում ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը ռուսական դիրքերի հաշվին. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ն «Ի՞նչ է մոռացել ԱՄՆ-ն Անդրկովկասում, որտեղ նրան չեն սպասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Վաշինգտոնը ցանկություն է հայտնել օգնել Բաքվին և Երևանին՝ փոխզիջման հասնել պետական սահմանի որոշման հարցում։ Ինչո՞ւ հենց հիմա ամերիկացիները էապես մտահոգվեցին տարածաշրջանում տիրող իրավիճակով և առաջարկեցին իրենց միջնորդական ծառայությունները։ Ինչպես ասում են, պետք է պարզել։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջարկել ԱՄՆ-ի աջակցությունը սահմանազատման և սահմանագծման ջանքերում։ Նա վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը բանակցություններին»,- ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Իսկ նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներն էին հանդիպել ընդհանուր սահմանին։ Երկու օր առաջ էլ Բրյուսելում բանակցություններ էին կայացել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Ավելին, բանակցություններն ու հանդիպումները ընթանում են Հայաստանում բողոքի ակցիաների ֆոնին։ Հազարավոր քաղաքացիներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Այստեղ տեղին է հիշեցնել, որ մեկ ամիս առաջ Փաշինյանը հայտարարել էր «Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին։ Հայաստանի ԱԳՆ-ն հավելել էր, որ իրենք պատրաստվում են ճանաչել 1991 թվականի ԱՊՀ պայմանագրով նախատեսված սահմանները՝ ընդգծելով, որ «դա ամենևին չի նշանակում Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների համար պայքարին աջակցության ավարտ»։

Այդուհանդերձ, ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է ազգային շահերին դավաճանելու, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու և, «Հայոց ցեղասպանության հիշատակի վրայով անցնելով», Անկարայի հետ հարաբերությունները բարելավելու մտադրության մեջ։ Հիմա՝ Վաշինգտոնի մասին: Միացյալ Նահանգները փորձել էր միջնորդ լինել Բաքվի և Երևանի միջև դեռ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ։ Կողմերը պայմանավորվել էին հրադադարի մասին և անմիջապես խախտել այն։ Ամերիկացիները խոստացել էին վերականգնել կարգուկանոնը տարածաշրջանում, բայց ամեն ինչ խոսակցությունից այն կողմ չէր անցել, չնայած գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ձգտելով քվեների առումով կասկածելի նահանգներում շահել հայկական մեծ սփյուռքի ձայները, «սպառնացել» էր օգնել լուծել հակամարտությունը։

Ըստ արևելագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Լարիսա Ալեքսանյանի, այս տարվա փետրվարի 24-ից հետո, ռուսամերիկյան հարաբերությունների սրման ֆոնին, Անդրկովկասյան տարածաշրջանը սկսել է ռազմավարական նշանակություն ձեռք բերել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ. «Փաստն այն է, որ ամերիկյան իշխանություններն ակտիվացրել են Ռուսաստանին հետխորհրդային տարածքից, առաջին հերթին՝ Հարավային Կովկասից դուրս մղելու քաղաքականությունը, քանի որ այդ տարածաշրջանի մոտ լինելը Հյուսիսային Կովկասին առանցքային դեր ունի Ռուսաստանի կենսական շահերի տեսակետից: Այս իրավիճակում Վաշինգտոնը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Մոսկվային ամբողջությամբ թուլացնելու գործիք։

ԱՄՆ-ը հավակնում է իրականացնել այնպիսի սցենար, որում ռուս խաղաղապահները հեռանալու են Լեռնային Ղարաբաղից, քանի որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը հակամարտության գոտում ամրապնդում է նրա դիրքերը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում»։ Ըստ քաղաքագետի, հենց դրանով է բացատրվում Սպիտակ տան շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ հաստատման հարցում. «Ամերիկյան իշխանությունների նպատակն է ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում ռուսական դիրքերի հաշվին և, ի վերջո, դուրս բերել ռուսական ռազմակայանը Հայաստանից։ Թերևս դժվար է ասել, թե որքանո՞վ է հնարավոր ամերիկյան ծրագրերի իրականացումը, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանում գերիշխող ուժ է»։

Նման տեսակետ ունի նաև քաղաքական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ավատկովը. «Միացյալ Նահանգներն առաջարկում է միջնորդական նախաձեռնություններ սեփական ծրագրերը իրագործելու և տարածելու համար, ինչը ենթադրում է վերահսկվող քաոսի ստեղծում: Հակամարտությունները լուծելու Վաշինգտոնի գրեթե բոլոր նախաձեռնությունները բացասաբար են ավարտվել այն կողմերի համար, որոնք ներգրավված են եղել հակամարտությունների մեջ։ Բայց ԱՄՆ-ն անկեղծ է գործում՝ չհասկանալով այն բարդ գործընթացները, որոնք տեղի են ունենում Հարավային Կովկասում: Նա հենվում է սեփական, այլ ոչ թե հակամարտող կողմերի շահերի վրա։ Օրինակ՝ Սպիտակ տունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ժամանակ, մինչդեռ Ռուսաստանը դա արել է դեռ Խորհրդային Միության փլուզումից գրեթե անմիջապես հետո»։ Երևանն ու Բաքուն պետք է զգուշանան, եթե բանակցային գործընթացի վրա կախված լինի Վաշինգտոնի չարագուշակ ստվերը։

Բայց արդյո՞ք այդ երկու պետությունների ղեկավարներն ուժ կգտնեն դիմակայելու ամերիկյան խնամակալությանը, որը հիմնված է շահույթի և սեփական շահերի վրա: Ցանկալի է հավատալ, որ այո, քանի որ Մոսկվայի դիրքորոշումն ավելի հասկանալի է և ողջամիտ։ Եվ պետք է հիշել, թե քանի անգամ են Սպիտակ տան հետ հարաբերություններում բազմաթիվ երկրների նախագահներ ու վարչապետներ ցուցաբերել թուլություն՝ իրենց դռները բացելով քաոսի, վշտի ու անախորժությունների առաջ։ Հետո նրանք տարիներ շարունակ զղջացել են իրենց արարքների համար, վշտալի հուշեր գրել աքսորներում, բայց արդեն ուշ է եղել։ Թող այդ դառը բաժակը շրջանցի Ալիևին ու Փաշինյանին: Բայց դրա համար մեկ բան է անհրաժեշտ. պետք է ուշադիր լսել Սերգեյ Լավրովին և օպերատիվ արձագանքել Մոսկվայի ազդանշաններին, քանի որ Բլինկենն ու Միխելսը գալու ու գնալու են, իսկ Պուտինը մնալու է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»