Կողբ բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Թամազանց» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:



