Երկար սպասված հեռուստասերիալ... «Երանին» այսօր կլինի հեռուստաէկրաններին. տեսանյութ, լուսանկարներ
ՖՈՏՈԵրկար սպասված հեռուստասերիալը, այսօր ժամը 20:30-ին կհեռարձակվի «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում: Սերիալի գլխավոր հերոսուհին շատ սիրված դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է, ով մինչ այս հեռուստասերիալը խաղացել է նաև «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում, ինչպես նաև մի շարք հեռուստանախագծերում: Նա հեռուստասերիալում մարմնավորելու է Անին, ում կյանքը հիմնովին փոխվում է հանդիպելով....
Հիշեցնենք, որ սերիալը նկարահանվել է «Բախտաբեր» հեռուստասերիալի ստեղծագործական խմբի կողմից: Սերիալ, որը մինչ ցուցադրելը, արդեն հասցրել է հետաքրքրել հայ հասարակությանը, սերիալ, որը շոշափում է այնպիսի հիմնախնդիրներ ու թեմաներ, որոնք ներկայիս ժամանակներում բավականին արդիական են: Ստորև Past.am-ը ներկայացնում է նկարահանման հրապարակից լուսանկարներ, ինչպես նաև հեռուստասերիալի պաշտոնական թրելյերը:




















































