Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունները մեկուսացնում են նրանց, ովքեր առանձնահատուկ վտանգ են ներկայացնում իրենց համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փաշինյանի կառավարման 4 տարին, երևի թե, Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ամենասև ու ամենակործանարար ժամանակաշրջաններից մեկը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն խայտառակ պարտությանը, խայտառակ զիջումներին, պետությանն ու պետականությանը հասցված ծանր հարվածներին, հազարավոր զոհերին, այլև գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված ավերումներին, այդ թվում՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության բնագավառում:

Եթե 2018 թվականի գարնանը շատերին թվում էր, թե Հայաստանում ժողովրդավարությունը և ազատ խոսքի արտահայտման իրավունքի պաշտպանությունն արմատավորվելու են, ապա որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդպես մտածողները մեծապես սխալվել են, ու մեր երկրում իրականում հակառակն է տեղի ունենում։ Ճիշտ է՝ ամեն հարմար առիթի, հատկապես արտաքին գործընկերների հետ հարաբերվելիս, Փաշինյանը հայտարարում է, թե այսուհետ ժողովրդավարությունը Հայաստանի գլխավոր ուղենիշը կամ բրենդն է, սակայն այդ հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը։ Իրականում անցած 4 տարվա ընթացքում դեմոկրատիան հնարավորինս խեղվել է, իսկ ընդդիմությունն ու ընդհանրապես ընդդիմադիր հայացքներ ունեցողները՝ բիրտ ճնշումների ենթարկվել։

Փաշինյանի կառավարման ընթացքում մեր քաղաքական մշակույթից հիմնականում դուրս է մղվել քաղաքական երկխոսության, դիսկուրսի, քննարկումների և խնդիրների վեր հանման պրակտիկան։ Հնարավոր է՝ այս իրողությունը գալիս է նրանից, որ իշխանությունների մասնագիտական և մարդկային որակները բավարար չեն, որպեսզի խորամուխ լինեն խնդիրների բովանդակության մեջ, բանավիճեն: Մյուս կողմից՝ եթե հարցերը տեղափոխվեն բովանդակային դաշտ, ապա առավել ցցուն կդառնա, թե ինչպես են Փաշինյանն ու իր թիմակիցները ձախողել երկրի կառավարումը։

Կրկնենք՝ բոլոր ոլորտներում: Փոխարենը, այս իշխանությունները սիրով կիրառում են իրենց սիրելի «գործիքները»՝ ատելության, թշնամանքի սերմանում, «նախկինների» թեմայի ամենօրյա շահարկում, վիրավորանք, հայհոյանք բոլոր ընդդիմադիրների ու պարզապես ընդդիմացողների հասցեին: Բայց սրանք միայն «ծաղիկներն» են. Փաշինյանի առավել սիրելի զբաղմունքը իրավական գործիքակազմի կիրառումն է։ Արդյունքում, իրավապահ և անվտանգային համակարգը, պետության շահերը սպասարկելու և անվտանգային սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու փոխարեն, զբաղված է անհեթեթ գործեր կարելով, ծիծաղելի խուզարկություններ իրականացնելով, ռեկորդային թվով բերման ենթարկելով, ձերբակալելով, կալանքը պատժամիջոց դարձնելով, էլ չենք խոսում այն մասին, որ հսկայական ժամանակ ու ռեսուրսներ են ներդնում, ասենք՝ սոցցանցերում մշտադիտարկում անելու և իրենց «թանին թթու ասողների» վրա գործ սարքելու պատրվակ գտնելու համար։

Իշխանությունների կողմից անմիջականորեն ուղղորդվող այսպիսի գործելակերպի արդյունքում է, որ Փաշինյանը քաղաքական հալածյալների մի խոշոր «ինստիտուտ» է ձևավորել։ Ինչո՞ւ է նա այսպես վարվում: Կարծիքները տարբեր են: Օրինակ՝ ոմանք կարծում են, որ Փաշինյանի նման մոտեցումները գալիս են իր վախերից, քանի որ նա վախկոտ է ի բնե, և հետո՝ ուղղակի դողում է վարչապետի աթոռի վրա՝ սարսափելով այն կորցնելու մտքից: Կան նաև այլ տեսակետներ, ի մասնավորի՝ Փաշինյանի բնավորության մի շարք գծեր հաշվի առնելով, այդ թվում՝ հիշաչարությունը, պարզապես չարությունը, քինախնդրությունը և այլն: Էլի շատ պատճառներ են նշվում տարբեր անհատների, մասնագետների կողմից:

Բայց, որն էլ լինի, ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում Փաշինյանն ավելացնում է քաղաքական բռնաճնշումների դոզան։ Եվ պատահական չէ, որ 2018 թվականից սկսած՝ իրավիճակն ադեկվատ գնահատող մարդիկ և լրատվամիջոցները զգուշացնում էին, որ քաղաքական հետապնդումներն աստիճանաբար դառնալու են ձեռագիր և համատարած բնույթ են ստանալու։ Դրա համար կային ակնհայտ փաստեր: Ժամանակի հետ Փաշինյանն սկսեց իրավապահներին որպես գործիք օգտագործել՝ լուծելու բացառապես իր անձնական ու քաղաքական վրեժը ընդդիմադիր գործիչներից, որոնցից սարսափում էր կամ որոնք իր պլանները կյանքի կոչելու գործում խանգարում էին: ՀՀ երկրորդ նախագահից մինչև ընդդիմադիր պատգամավորներ ու «անցանկալի» համայնքապետեր՝ հարձակումների էին ենթարկվում, թեկուզ ժամանակի ընթացքում պարզվեց, որ բոլոր այդ գործերի գերակշիռ մասը պարզապես փուչիկ էր, արհեստականորեն «շուլալված»: Հիմա արդեն գնալով մեծանում է շրջանակը՝ ընդգրկելով ցուցարարներին ու ակտիվիստներին, սոցցանցերի օգտատերերին։

Մասսայաբար բերման են ենթարկում, խուզարկություններ իրականացնում, ձերբակալում, ոմանց նույնիսկ կալանավորում են։ Բնականաբար, էլի առանձնահատուկ «ուշադրություն» են դարձնում նրանց, ովքեր առանձնահատուկ «վտանգ» են ներկայացնում, խելացի են (սա արդեն ՔՊ-ի խանդի ու նախանձի պատճառն է), ունեն հանրային բավական բարձր վարկանիշ, ինչպես, օրինակ՝ Ավետիք Չալաբյանը: Եվ սպասելի է, որ այս բռնաճնշումները այսքանով չեն սահմանափակվելու, և եթե մարդիկ կան, ովքեր դեռևս չեն ընկալում, թե որքան լուրջ է այս ամենը, ապա կարող են չկասկածել, որ քաղաքական հետապնդումների հերթը կարող է հասնել յուրաքանչյուրին, քանի որ այս իշխանություններն այս և, ընդհանրապես, որևէ հարցում կարմիր գծեր չունեն։

Ու խնդիրը նույնիսկ անձերը չեն, որովհետև ժամանակը ցույց տվեց, որ նախ՝ կրկնենք փաշինյանաբար սարքված գրեթե բոլոր գործերը փուչ դուրս եկան, և հետո՝ անօրինական կերպով անազատության մեջ հայտնվածները «դուրս եկան» ավելի ուժեղացած ու հանրային ավելի մեծ ընդունելությամբ: Խնդիրն այն է, որ մեր երկիրը գնում է բռնաճնշումների ճանապարհով, ինչը շատ խոր վերքեր կարող է թողնել մեր պետականության համակարգի վրա։ Մի խոսքով՝ պետությունն է ափսոս:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում