Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գործընթացի՝ երկու ձևաչափով շարունակության վտանգները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը «Հայաստանն ավելի է վտանգում. Մոսկվայի և Բրյուսելի ձևաչափերը հղի են բախումներով» վերնագրով հոդվածում գրում է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը շարունակելու է ընթանալ երկու տարբեր ձևաչափերով: Առաջիկայում պետք է սպասել Անդրկովկասի հանրապետությունների ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի նոր հանդիպմանը Մոսկվայում։ Այն, ինչպես և վերջերս Բրյուսելում կայացած բանակցությունները, եռակողմ է լինելու։ Սակայն, բնականաբար, այս դեպքում Ռուսաստանը հանդես կգա որպես միջնորդ։ Նման կանխատեսմամբ է կիսվել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով, Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը հաստատեց այն տպավորությունը, որ բանակցությունները «բովանդակալից են, և գործընթացն առաջ շարժվելու միտում է ցուցաբերում»։ «Այստեղ հիմնական խոչընդոտը՝ առաջընթաց ապահովելու առումով, գործընթացի՝ երկու ձևաչափով շարունակությունն է. մի կողմից՝ կարելի է ենթադրել, որ երկու ձևաչափով էլ խոսակցությունը նույն բանի մասին է։ Մյուս կողմից՝ տարբեր միջնորդների պատճառով լուրջ խոչընդոտներ են ստեղծվում, և կարծում եմ, որ խնդիրներ են առաջանում կոնկրետ Հայաստանի համար»,- նշում է Նավասարդյանը։

Պայմանագրերի ցանկացած տարբերակ, որը չի ներառում երկու միջնորդների՝ Ռուսաստանի և Եվրամիության համակարգումը, կհանգեցնի անցանկալի արդյունքների առաջին հերթին՝ հայկական կողմի համար, պարզաբանել է նա։ «Օրինակ՝ եթե մոսկովյան ձևաչափը դառնա գերիշխող, դա կնշանակի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը կհետաձգվի, ինչը կհանգեցնի բանակցային օրակարգի թերարժեքության։ Եթե Բրյուսելը գերիշխող դառնա, դա կհանգեցնի Մոսկվայի «խանդին», որը տարածաշրջանում ուժեղ լծակներ ունի։ Եթե երկու ձևաչափերն էլ շարունակեն մրցակցել, ապա կշահի Ադրբեջանը, որը կսկսի առևտուր՝ նախապատվությունը տալով իր համար ավելի շահավետ տարբերակներ առաջարկող ձևաչափին»,- ասել է Նավասարդյանը։

Հայ փորձագետը չի կասկածում, որ «աճուրդը» կանցկացնի Բաքուն, ոչ թե Երևանը։ «Ադրբեջանը միջնորդներին ավելի շատ բան ունի առաջարկելու, քան Հայաստանը»,- բացատրել է նա։ Բանակցային գործընթացի առաջընթացի ապահովման տեսանկյունից Հայաստանի համար միակ ընդունելի տարբերակը երկու ձևաչափերի առավելագույն սերտաճումն է։ Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ Երևանը շահում է բանակցություններում առաջընթացի բացակայությունից, երկու ձևաչափով տեղի ունեցող գործընթացները կարող են հետագայում առաջացնել, իսկ հետո խորացնել հակասությունները միջնորդների միջև։

Իսկ դա, ի վերջո, կազդի Հայաստանի հարաբերությունների վրա թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրամիության հետ։ Ավելին, հավելել է Նավասարդյանը, հակասությունների ակնկալվող աճը հղի է սահմանին լարվածության աճով և, որպես հետևանք, հետպատերազմյան տարածաշրջանում Ադրբեջանի սողացող էքսպանսիայի շարունակությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում