Պուտինը պարզեցրել է Ուկրաինայի երկու մարզերի բնակիչներին ՌԴ քաղաքացիության տրամադրման կարգը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի երկու շրջանների՝ Զապորոժիեի և Խերսոնի բնակիչների համար ՌԴ քաղաքացիություն տրամադրելու պարզեցված ընթացակարգի մասին։ Փաստաթուղթը չորեքշաբթի հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։ Փետրվարի 24-ին նա հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին։
Մայիսին հաղորդվում էր, որ Խերսոնի մարզի իշխանությունները հայտարարել են այն ամբողջությամբ ռուսական բանակի վերահսկողության տակ անցնելու մասին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



