Չինաստանը կոչ է արել «կանաչ միջանցք» ստեղծել՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆերկա պայմաններում անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետներում «կանաչ միջանցք» ձեւավորել՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով զրույցում։
«Ներկա իրավիճակում միջազգային հանրությունը պետք է հնարավորինս շուտ նպաստի հրադադարի հաստատմանը, որպեսզի կանաչ միջանցք ապահովի Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար»,- ասել է դիվանագետը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Նրա խոսքով՝ Չինաստանը երբեք մի կողմ չի կանգնում միջազգային հանրությանը հուզող հարցերին անդրադառնալիս։ Նա պատրաստակամություն է հայտնել հացահատիկի արտահանման հարցում կապ պահպանել բոլոր կողմերի հետ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



