Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի օդատիեզերական ուժերը եւ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Առաջադրանքները կատարելու ընթացքում երկու երկրների օդանավերը գործել են միջազգային իրավունքի դրույթների համաձայն։ Օտարերկրյա պետությունների օդային տարածքի խախտումներ թույլ չեն տրվել: Միջոցառումն անցկացվել է 2022 թ. ռազմական համագործակցության պլանի դրույթների իրականացման շրջանակներում եւ ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



