ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ գլխավոր դաշնակիցը. Բայդենը Կոլումբիային հատուկ կարգավիճակ է շնորհել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլումբիային պաշտոնապես շնորհել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ գլխավոր դաշնակցի կարգավիճակ, գրում է eltiempo.com-ը։
«Իմ լիազորությունների շրջանակում որպես նախագահ... Կոլումբիան ներառում եմ ՆԱՏՕ-ից դուրս Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցների թվում»,- ասվում է նախագահի հուշագրում, որը տարածել է Սպիտակ տունը:
Ինչպես նշվում է Պետդեպարտամենտի կայքում, այս կարգավիճակը վկայում է երկրների միջև սերտ հարաբերությունների մասին և «Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին տալիս է որոշակի առավելություններ պաշտպանական և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերում», սակայն «չի ենթադրում անվտանգության որևէ պարտավորություն» Միացյալ Նահանգներից։
Ներկայում ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակ ունի շուրջ 20 երկիր։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



