Մբապե․ Հայտնեցի Մակրոնին իմ որոշման մասին, նա շատ ուրախացավ
ՍՊՈՐՏՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն փարիզյան ակումբից չհեռանալու որոշման մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
«Ես եւ նախագահը շատ ենք զրուցել։ Նա ցանկանում էր, որ ես մնամ ՊՍԺ-ում։ Հասկացա, որ ֆուտբոլը փոխվել է եւ կարեւոր տեղ ունի հանրային կյանքում։
Հայտնեցի Մակրոնին իմ որոշման մասին, նա շատ ուրախացավ։ Մակրոնը չի ազդել իմ որոշման վրա։ Ես շատ եմ նրան հարգում, բայց որոշումը չեմ ընդունել նրա խնդրանքի պատճառով։ Դա փաստարկներից մեկն էր»,- Մբապեիի խոսքը մեջբերում է AFP-ն։
Մբապեի նոր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Նա 2017-ին «Մոնակոյից» է տեղափոխվել ՊՍԺ։ Մբապեին ձեռք բերելու հույս ուներ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը»։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



