Սա Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերի ոչնչացումն է. Էդուարդ Շարմազանով
ԲԼՈԳԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էս ու՞ր հասանք։
Սերժի ժամանակ Ալիեւն էր խոսում Արցախի անկախության ճանաչումից,իսկ հիմա նույնիսկ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չի օգտագործվում ԵՄ-ի կողմից։
Նիկոլն Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքի իրացման գաղափարից Բրյուսելում հրաժարվեց ու փոխարենը համաձայնվեց քննարկել Ադրբեջանի կազմում «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» հարցը։
Սա վերջն է հասկանու՞մ եք։
Սա Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերի ոչնչացումն է։
Սա Ղարաբաղյան շարժման նպատակի ոչնչացումն է։
Նիկոլին իշխանության հանդուրժելն այլեւս հավասարազոր է պետականակործանման։
Ու՞ր եք հայ սուտ «հայրենասերներ,«երրորդ ուղու» ջատագովներ ու «անկախ» փորձագետներ։
Դեռ ոչ նախկին եք ասու՞մ։
Շարունակեք նույն ոգով ու շուտով վերջնականապես կհայտնվեք «երջանիկ Թուրքական աշխարհում»։
Համաձայնվել է ձեր Նիկոլն Ալիեւի պայմաններին։
Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ 0 բառ։
Ձեր երեխաներին ու թոռներին ի՞նչ եք ասելու։
Ասելու՞ եք՝ Նիկոլը հպարտ-հպարտ եկավ սաղ տվեց,մենք էլ«30 արծաթով» ծափահարու՞մ էինք։
1
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
2
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
3
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
5
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը



