Ճապոնիայի վարչապետը Բայդենին առաջարկել է G7-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Հիրոսիմայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկել է G7-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 1945 թվականին ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունից տուժած Հիրոսիմայում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Kyodo-ին հղումով։ Ինչպես փոխանցում է Kyodo գործակալությունը, այս մասին Կիսիդան ասել է երկուշաբթի՝ մայիսի 23-ին, Տոկիոյում ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների ընթացքում։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահն իր աջակցությունն է հայտնել ճապոնական կառավարության ղեկավարի առաջարկին։ Գործակալության տվյալներով՝ Հիրոսիմայի ընտրությունը պայմանավորված է Ճապոնիայի՝ ընթացիկ իրադարձությունների ֆոնին միջուկային զենքի կիրառման սպառնալիքի առկայությունը մատնանշելու ցանկությամբ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



