Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ վարորդը ծանր վիճակում հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 23-ին, ժամը 05:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Ինչպես փոխանցում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «MAN» մակնիշի կչորդիչով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1983 թ․) կողաշրջվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



