«Միսս ԱՊՀ 2022»-ը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
ՄՇԱԿՈՒՅԹ«Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի կանցկացվի հունիսի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Մասնակցելու համար Հայաստան կժամանեն ինչպես ԱՊՀ անդամ երկրների, այնպես էլ Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններից (ընդհանուր 18 երկրից) 18-25 տարեկան 25-30 գեղեցկուհի, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։
Մրցույթի 4 տարբեր փուլին ըստ պատշաճի ներկայանալու համար գեղեցկուհիները Հայաստան կժամանեն հունիսի 3-ին և կմնան մինչև հունիսի 18-ը: Գեղեցկուհիների հետ ողջ ընթացքում կաշխատեն Ռուսաստանից հրավիրված մասնագետներ՝ բեմական խոսքի վարպետ, հոգեբան, դերասանի վարպետության մասնագետ, պարուսույց, բեմական կեցվածքի մասնագետ և այլն:
«Միսս ԱՊՀ» մրցույթին մասնակցում են իրենց երկրի ստանդարտներով ընտրված գեղեցկուհիներ։ Վիրահատական փոքր միջամտությունները խնդիր չեն, բայց դա չի կարող լինել բնական տեսքի ամբողջական փոփոխության տարբերակով:
«Միսս ԱՊՀ» մրցույթին մասնակցում են իրենց երկրի ստանդարտներով ընտրված գեղեցկուհիներ։ Վիրահատական փոքր միջամտությունները խնդիր չեն, բայց դա չի կարող լինել բնական տեսքի ամբողջական փոփոխության տարբերակով:
Լավագույններին ընտրելու է ԱՊՀ-ից և այլ պետություններից ժամանած պրոֆեսիոնալներից բաղկացած ժյուրին, ում անունները կբացահայտվեն առաջիկայում:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



