Երևան, 22.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումները հավաքի մասնակիցների նկատմամբ խախտում է մասնակիցների՝ խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  հավաքների ազատությանը վերաբերող գործերով առաջ է քաշել հետևյալ իրավական դիրքորոշումները:

Խաղաղ հավաքների ազատության իրավունքը հանդիսանում է հիմնարար իրավունք ժողովրդավարական հասարակությունում (Djavit An v. Turkey, 2003, § 56; Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 91)):

Հավաքների ազատության իրավունքը ներառում է հավաքի անցկացման ժամանակի, վայրի և եղանակի ընտրության իրավունքը՝ 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված սահմաններում (Sáska v. Hungary, 2012, § 21): Հետևաբար, երբ հավաքի վայրը կարևոր է մասնակիցների համար, այն փոխելու հրամանը կարող է միջամտություն լինել նրանց հավաքների ազատությանը` համաձայն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի (The United Macedonian Organization Ilinden and Ivanov v. Bulgaria, 2005, § 103),  Lashmankin and Others v. Russia, 2017, § 405):

Երկրում կամ տեղական մակարդակում քաղաքական կյանքին առնչվող հանրային իրադարձությունները 11-րդ հոդվածի ներքո պետք է արժանանան ուժեղ պաշտպանվածության: (Navalnyy v. Russia, [GC], 2018, § 136; Primov and Others v. Russia, 2014, §§ 134-135; Centre of Societies for Krishna Consciousness in Russia,* 2021, § 52):

Օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակությունում գաղափարները, որոնք վիճարկում են գոյություն ունեցող կարգը, և որոնց իրագործումը քարոզվում է խաղաղ միջոցներով, պետք է ունենան արտահայտվելու պատշաճ հնարավորություն հավաքների իրավունքի իրացման, ինչպես նաև այլ օրինական ճանապարհով: (Stankov and the United Macedonian Organization Ilinden v. Bulgaria, 2001, § 97; Sergey Kuznetsov v. Russia, 2008, § 45)

Կոնվեկցիայի պաշտպանության տակ են այն հավաքները, որոնցում կազմակերպիչներն ու մասնակիցները չունեն բռնության գործադրման կամ ժողովրդավարական հասարակության հիմքերը խարխլող մտադրություն (Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 92):

Հարցը, թե արդյոք հավաքը հավակնել է լինել խաղաղ, տարբերվում է այն դեպքից, երբ գնահատման առարկա է դառնում կոնկրետ անձի վարքագիծը, ինչը պետք է դիտարկվի համաչափության սկզբունքի համատեքստում: Եթե նույնիսկ առկա է իրական վտանգ, որ որոշակի զարգացումների արդյունքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, նշված դեպքը չի կարող դուրս գալ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի պաշտպանության շրջանակներից, և ընտրված սահմանափակումները կարող են նշանակություն ունենալ միայն համաչափության սկզբունքի համատեքստում (Schwabe and M.G. v. Germany, 2011, § 103):

Բռնության առանձին դեպքերով զուգորդվող  հավաքն ինքնաբերաբար չի համարվում ոչ խաղաղ, և գտնվում է 11-րդ հոդվածի պաշտպանության ներքո: Անհատը չի դադարում օգտվել խաղաղ հավաքների ազատության իրավունքից՝ այլոց կողմից կատարված պատահական բռնության կամ պատժելի այլ գործողությունների հետևանքով (Ezelin v. France, 1991, § 53; Frumkin v. Russia, 2016, § 99; Laguna Guzman v. Spain, 2020, § 35):

Որոշելու համար, թե արդյոք դիմումատուն կարող է պահանջել 11-րդ հոդվածի պաշտպանություն, Դատարանը հաշվի է առնում՝ արդյոք հավաքը նպատակ ուներ լինել խաղաղ, և արդյոք կազմակերպիչները բռնության մտադրություններ են ունեցել, արդյոք անձը բռնության մտադրություններ է ունեցել  հավաքին  միանալիս, և արդյոք դիմումատուն որևէ մեկին մարմնական վնասվածք է պատճառել (Gülcü v. Turkey, 2016, § 97; and Shmorgunov and Others v. Ukraine, 2021, § 491): Ոստիկանների և ցուցարարների՝ բռնության դեպքի մեջ ներգրավվելու դեպքում, երբեմն, անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ով է սկսել բռնությունը (Primov and Others v. Russia, 2014, § 157):

Ցույցի շրջանակներում երթևեկության խոչընդոտումը վարքագիծ է, որն ինքնին համարվում է խաղաղ  (Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 97): Նմանապես, հասարակական շենքերի շրջափակումը, ընդհանուր առմամբ, համարվում է խաղաղ վարքագիծ՝ չնայած դրա անօրինականությանը և այն խափանումներին, որոնք կարող են առաջանալ (Cisse v. France, 2002, §§ 39-40; Tuskia and Others v. Georgia, 2018, § 73; Annenkov and Ուրիշներն ընդդեմ Ռուսաստանի, 2017, § 126):

Խաղաղ հավաքների ազատության իրավունքը ներառում է Պայմանավորվող պետության կողմից բացասական և դրական պարտավորություններ (Öllinger v. Austria, 2006 թ., § 35): Պետությունները ոչ միայն պետք է ձեռնպահ մնան խաղաղ հավաքներ կազմակերպելու իրավունքի անհիմն, անուղղակի սահմանափակումներ կիրառելուց, այլ նաև պաշտպանեն այդ իրավունքը: Չնայած 11-րդ հոդվածի հիմնական նպատակն է՝ պաշտպանել անձին պաշտպանվող  իրավունքի իրականացմանը կամայական միջամտությունից, կարող են նաև լինել դրական պարտավորություններ՝ ապահովելու այդ իրավունքների արդյունավետ իրացումը (Kudrevičius and Others v. Lithuania [GC) ], 2015, § 158, Djavit An v. Turkey, 2003, § 57):

Մասնավորապես, այդպիսիք են, օրինակ, ցույցերի վայրում առաջին օգնության ծառայությունների ներկայությունը ապահովելը՝ լինի դա քաղաքական, մշակութային կամ այլ բնույթի (Oya Ataman v. Turkey, 2006, § 39):

Հավաքների ազատության իրավունքը բացարձակ չէ. այն կարող է ենթարկվել սահմանափակումների՝ համաձայն 11-րդ հոդվածի 2-րդ պարբերության: Միջամտությունը կարող դրսևորվել ոչ միայն իրավական կամ փաստացի ուղղակի արգելքով, այլև տարատեսակ այլ միջոցներով: (Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 100):

«Սահմանափակումներ» տերմինը 11-րդ հոդվածի 2-րդ մասում պետք է մեկնաբանվի այնպես, որպեսզի ներառի ինչպես հավաքից առաջ կամ ընթացքում ձեռնարկված միջոցները, այնպես էլ այնպիսիք, ինչպիսիք են պատժիչ միջոցները, որոնք ձեռնարկվել են դրանից հետո (Ezelin v. France, 1991, § 39):  Օրինակ, նախնական արգելքը կարող է սառեցնող ազդեցություն ունենալ այն անձանց վրա, ովքեր մտադիր են մասնակցել հանրահավաքին, և այդպիսով համարվել  միջամտություն, նույնիսկ, եթե հանրահավաքը հետագայում շարունակվի իշխանությունների կողմից առանց խոչընդոտի (Bączkowski and Others v. Poland, 2007, § 66-68):

Հավաքների ազատության իրավունքից բացառությունների նեղ մեկնաբանության պահանջը վերաբերում է նաև 11-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված օրինական նպատակներին: Մասնավորապես, «անկարգությունների կանխարգելումը», «այլոց իրավունքների պաշտպանությունը»՝ որպես ամենից հաճախ նշված թույլատրելի հիմքեր, պետք է նեղ մեկնաբանել (Navalnyy v. Russia [GC], 2018, §. 122):

Եթե նպատակը կոնկրետ հանգամանքներում ակնհայտորեն անտեղի է, կարող է մերժվել (Navalnyy v. Russia [GC], 2018, §§ 124-126)

Անկախ այն հանգամանքից, թե Դատարանը ընդունում է, որ իշխանությունները հետապնդել են օրինական նպատակ, թե հակառակը, Դատարանը կարող է հարցը դիտարկել  քննել 18-րդ հոդվածի համատեքստում առ այն, որ  խնդրո առարկա միջոցները հետապնդել են հետին նպատակ՝  ինչպիսին է քաղաքական հետապնդումը (որպես միակ նպատակ կամ ի հավելումն օրինական նպատակի) (Nemtsov v. Russia, 2014, § 130; Frumkin v. Russia, 2016, § 173).

Համաչափության սկզբունքը դիտարկելիս պետք է գնահատման առարկա դառնա նաև կիրառվող սառեցնող ազդեցությունը:

Հետագա հարկադիր միջոցները, ինչպիսիք են հավաքը ցրելու համար ուժի կիրառումը, մասնակիցների ձերբակալությունները, կալանավորումը և/կամ դրան հաջորդող վարչական վճիռները, կարող են զերծ պահել  տվյալ անձանց և մյուսներին ապագայում նմանատիպ հավաքներին մասնակցելուց (Balçık and Others v. Turkey, 2007, § 41). Սառեցնող էֆեկտը ինքնաբերաբար չի վերանում, նույնիսկ, եթե կիրառված միջոցը չեղարկվի, օրինակ, եթե տուգանքները հետագայում չեղարկվեն դատարանների կողմից (The United Macedonian Organisation Ilinden and Ivanov v. Bulgaria, 2005, § 135). Սառեցնող էֆեկտը հաճախ առկա է քաղաքական հավաքներին առնչվող միջոցառումներում, քանի որ դրանց նկատմամբ ճնշումը, ընդհանուր առմամբ, զերծ կպահի  կազմակերպիչներին և մասնակիցներին պլանավորել և մասնակցել բողոքի ցույցերին կամ ակտիվորեն ներգրավվել ընդդիմադիր քաղաքականության մեջ: Այդ միջոցները կարող են լուրջ ներուժ ունենալ: Սառեցնող էֆեկտը կարող է ուժեղանալ, եթե հարկադիր միջոցները թիրախավորեն հայտնի հասարակական գործիչներին և արժանանան  լրատվամիջոցների լայն լուսաբանման  (Nemtsov v. Russia, 2014, §§ 77-78):

Ոստիկանության կողմից ուժի կիրառումը հավաքի մասնակիցներին ձերբակալելու համար, ովքեր չեն մասնակցել որևէ բռնության գործողությունների, կարող է սառեցնող ազդեցություն ունենալ այլոց վրա՝ զերծ պահելով նրանց  մասնակցելու համանման հանրային հավաքներին  (Zakharov and Varzhabetyan v. Russia, 2020, § 90; Navalnyy and Gunko v. Russia, 2020, § 88):

Հանրահավաքը ցրելու որոշումը պետք է հիմնավորված լինի համապատասխան և բավարար պատճառներով (Ibrahimov and Others v. Azerbaijan, 2016, § 80; Laguna Guzman v. Spain, 2020, § 51):

Հավաքների ազատությանը միջամտելը, որը ներառում է դրա խափանումը, ցրումը կամ մասնակիցներին կալանավորելը, կարող է արդարացված լինել միայն կոնկրետ և բացահայտ բովանդակային հիմքերով, ինչպիսիք են օրենքով նախատեսված լուրջ ռիսկերը (Navalnyy v. Russia [GC], 2018, § 137), և միայն այն բանից հետո, երբ մասնակիցներին տրվի բավարար հնարավորություն՝ արտահայտելու իրենց տեսակետները (Éva Molnár v. Hungary, 2008, §§ 42 և 43):

Եթե պատճառած անհանգստության ծավալը շատ մեծ չէ, նույնիսկ այդ միջոցների ապարդյուն լինելու դեպքում վարչական ձերբակալումը և հավաքների ազատության իրավունքին նման կոշտ միջամտությունը չի կարող համարվել արդարացված:

Անկախ նրանից, թե ոստիկանության  միջամտությունը պայմանավորված է  հավաքի հետևանքով առաջացած սովորական կյանքի խաթարման, երթևեկությանը խոչընդոտելու հանգամանքներով, դրա մասնակիցների բռնի գործողությունները սահմանափակելու համար, ուժի կիրառումը պետք է լինի  համաչափ:  (Oya Ataman v. Turkey, 2006, §§ 41-43; Laguna Guzman v. Spain, 2020, § 54):

Այն եզրակացությունը, որ դիմումատուների նկատմամբ կիրառված ուժն անհարկի էր և չափից դուրս և, հետևաբար, հակասում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, կարող է հանգեցնել եզրակացության, որ այն «անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությունում»՝ 11-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով։ Կոնվենցիայի (Զախարովը և Վարժապեթյանն ընդդեմ Ռուսաստանի, 2020 թ., § 90):

Ցուցարարների և իրավապահների միջև լայնածավալ առճակատման դեպքում, որը ուղեկցվում է երկու կողմերի բռնությամբ, իշխանություններից պահանջվում է հետաքննություն սկսել իրենց իսկ նախաձեռնությամբ և  ուսումնասիրել ոչ միայն այն ցուցարարների գործողությունները, որոնք բռնություն են գործել, այլ իրավապահ մարմիններինը (Զախարովը և Վարժապեթյանն ընդդեմ Ռուսաստանի, 2020 թ., §§ 53-55):

Գործերից մեկով Կառավարությունը հենվել է հասարակական կարգի պահպանման և ճանապարհային անվտանգության ապահովման անհրաժեշտության վրա՝ որպես երթի ցրման հիմնավորում։ Դատարանը նախ և առաջ նշել է, որ միջամտությունը կախվածության մեջ է գտնվում հավաքներից բխող պատճառված անհանգստության աստիճանից: Դատարանը նշել է, որ տվյալ դեպքում  երթը կամ ենթադրյալ երթը տևել է ընդամենը տասնհինգ րոպե, եղել է խաղաղ, իսկ մասնակիցների թիվը եղել է  առավելագույնը հարյուր, որպիսի պայմաններում  ոստիկանների համար  չի կարող դժվար լինել անհրաժեշտության դեպքում հասարակական կարգը և ճանապարհային անվտանգությունը  պաշտպանել և զսպել՝ նշվածը  ճանապարհից դեպի մայթ տեղափոխելով:

Դատարանը կարևոր է համարել, որպեսզի ստուգվեն առաջացող ռիսկերի բնույթը, չափը, ապա միայն որոշել, թե որքանով էր անհրաժեշտ երթի ընդհատումը, այլ կերպ ասած՝ «հրատապ սոցիալական անհրաժեշտությունը[1]»:

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավաքների ազատությունը հանդիսանում է անձի հիմնարար իրավունք, որին միջամտությունը պետք է լինի ծայրահեղ դեպքում՝ պահպանելով համաչափության սկզբունքը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացվող ակցիաները, այդ թվում՝ ճանապարհների արգելափակումը, շինությունների շրջափակումը  հանդիսանում են խաղաղ և  գտնվում են Սահմանադրության և Կոնվենցիայի պաշտպանության ներքո:

Դրանք վերաբերում են քաղաքական կյանքին առնչվող հանրային իրադարձություններին և  պետք է արժանանան առավել ուժեղ պաշտպանվածության:

Պետության կողմից նշված իրավունքի պաշտպանությունը խաթարվել է երկու՝ և դրական, և  բացասական պարտավորությունները չկատարելով:

Մասնավորապես՝ պետության կողմից չի ապահովվել այդ իրավունքների արդյունավետ իրացումը, ինչը դրսևորվել է շտապ օգնության մեքենայի բացակայության պայմաններում մահվան դեպքի վրա հասնելու, սադրիչների անպատժելիության, հավաքի մասնակիցների նկատմամբ առերևույթ հանցավոր արարքների նկատմամբ հանդուրժողականությամբ /հայհոյանքի դեպքը/:

Բացի դա, հավաքի մասնակիցների իրավունքների սահմանափակումները կրում են անհամաչափ բնույթ՝ հետևյալ պատճառաբանություններով.

Արձանագրություն կազմելու համար անձանց ոստիկանական բաժանմունք տեղափոխելը պետք է լինի այն բացառիկ դեպքերում, երբ որևէ կերպ անհնար է կազմել նշվածը տեղում /պետք է պահանջվի համապատասխան փաստաթուղթը, չտրամադրելու դեպքում փորձ արվի վերցնել, ապա նոր միայն անցնել ծայրահեղ միջոցների/: Այնինչ, շատ հաճախ անձանց տեղափոխումը ոստիկանական բաժանմունքներ տեղի են ունենում առանց նվազ միջամտող գործողությունների իրականացման:

Ակցիաներ իրականացնող անձանց ոստիկանական բաժանմունքներ տեղափոխելը շատ հաճախ կրկին իրականացվում է առանց նախազգուշական միջոցառումների, փորձ չի արվում սակավաթիվ մասնակիցների և ոստիկանական մեծածավալ ուժերի դեպքում մասնակիցներին տեղափոխել փողոցից այլ վայր:

Անհամաչափ միջամտության վառ օրինակ է  տեղափոխվող անձանց չհորդորելը մտնել ոստիկանական մեքենայի մեջ, բիրտ ուժի կիրառմամբ և բռնության կիրառմամբ նրանց տեղափոխելը:

Անձանց նկատմամբ նման միջամտությունն ընտրվում է նույնիսկ այն դեպքերում, երբ որոշ փողոցների արգելափակման դեպքում հնարավոր վնասը ակնհայտորեն քիչ կլիներ, քան այլ փողոցների դեպքում է:

Բռնի գործողությունները գործադրվում են նաև այն անձանց դեպքում, որոնք պարզապես գտնվել են ակցիայի վայրում, որոնց դեպքում գործողությունները չեն կարող հետապնդել որևէ իրավաչափ նպատակ:

Անհամաչափ միջամտության մասին է վկայում այն հանգամանքը, որ մասնակիցները ենթարկվում են պատժի ոստիկանների հրահանգներին չենթարկվելու, նրանց նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու համար, առանց պարզելու բռնության սկզբնաղբյուրը:

Ավելին, բիրտ ուժի կիրառումը, հայտնի գործիչներին ընտրովի թիրախավորելը, զինված ուժերում ծառայելով սպառնալը, մեքենաները առանց օրենքով սահմանված կարգի տուգանային հրապարակ տեղափոխելը ունեն պատժիչ ազդեցություն և հետապնդում են սառեցնող ազդեցությունը, ինչը կրկին հանդիսանում է համաչափության սկզբունքի խախտում:

ՌՈԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ինչո՞ւ պետության միջոցները չեն հասնում թոշակառուներին. Ավետիք ՉալաբյանՉե՛նք լինելու չոքած, խաղաղության հասնելու ենք` հավասարը հավասար դիրքերից. Նարեկ Կարապետյան Հայաստանում նոյեմբերին գնաճը նվազել է 0․6 տոկոսով Գիտեր, որ կխփեմ նավթամուղին, գիտեի՞ք, որ նախարարի պաշտոնից դրա համար հանեցին Դեկտեմբերի 22-ը Էներգետիկի մասնագիտական տոնն էՀայաստանը սարքում են ֆանտոմային Մոլդովա. Արմեն ԱշոտյանՊուտինի պատին անսովոր նկար է հայտնվելԳաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերըԱդրբեջանը խնդիր է դրել փոխել ինքնության գիտակցման մասին մեր ընկալումները, դա արվում է գերազանցապես ՀՀ ներկայիս կառավարության միջոցով. ադրբեջանագետ Քաղցկեղի նշաններ, որոնք կարող է հայտնաբերել ատամնաբույժըՎերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը թվերով կարող է աճող թվալ, բայց բովանդակությամբ այն ավելի ու ավելի է հեռանում ստեղծող պետության գաղափարից. ԱնանյանՎթար՝ Գեղարքունիքում, 55-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ձորակում, վիրավnրներ կանԴեկտեմբերի 24-ից Պարոնյան փողոցում կկատարվի երթևեկության փոփոխությունՓաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին. Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հայտարարությունը՝ Սլովակիայի ԱԽ նախագահին և խորհրդարանին Արման Ծառուկյանն այս օրերին գտնվում է Հայաստանում Թույլ կառավարման պատճառով բարձրանում են գները. «Մեր ձևով» ժողովրդական շարժում«Բաունտին» քաղցկեղածի՞ն է. ինչ վտանգներ են թաքնված հայտնի քաղցրավենիքի մեջԹուրքիայում աշակերտը կրшկել է դպրոցի տնօրենի վրա (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի թույլ և աղմկոտ ղեկավարության արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է. Նարեկ ԿարապետյանՀայրենիքին հավատարմորեն ծառայած մարդիկ այսօր մոռացված են պետության կողմից․ Դավիթ ՀակոբյանՆկարահանվել է երկրորդ դասարանի աշակերտուհու դաժան ծեծըԹոշակառուներին կանգնեցրել են փաստի առաջ․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամեն օր ոտնահարում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները. Էդմոն ՄարուքյանՀաջորդ տարի սեպտեմբերին մենք կունենանք Մեսրոպ Մաշտոցի պատկերով Այբբենարաններ. Ժաննա ԱնդրեասյանՀարյուրավոր ընտանիքներ Հրազդանում ստացան մարդասիրական օգնությունՁյուն, քամու ուժգնացում. եղանակն այս օրերին Ի վերջո մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տվող սոցիո՞ւմն է հաղթելու, թե՞ հայկական Հայաստանի արժանապատիվ հասարակությունը. Վահե Հովհաննիսյան ԱՄՆ դեսպանին հետ կկանչեն, Փաշինյանը մտահոգ է Առեղծվածային դեպք Գյումրիում, «Խոհարարական զորամասի» մոտ հայտնաբերվել է մաhացած տղամարդՓաշինյանական իշխանությունը նոր արշավ է սկսելու ԶԼՄ-ների դեմ Ալիևը փախավ Պուտինի հետ հանդիպումից, իսկ Փաշինյանը դեռ լռում է Գործարկվել է նոր եռալեզու պորտալ՝ հայկական ապրանքանիշերի համար՝ www.borninarmenia.am Գեներալ-լեյտենանտի սպանությունից տեսանյութ է հայտնվելBloomberg․ արևային էներգետիկան մտնում է աճի դանդաղման փուլ Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է «Docando» ֆեդերացիայի մարզիկներին և մարզիչներին Հայաստանի հանքարդյունաբերական խոշորագույն ընկերությունը ռեկորդային թվով այցելուներ է ունեցել. ի՞նչ կա ԶՊՄԿ-ի դարպասներից այն կողմԹուրանական միջա՞նցք, թե՞ արժանապատիվ պետություն․ ընտրությունը մերն էՖասթ Բանկի աջակցությամբ կկայանա լուսային դրոն շոու Հանրապետության հրապարակում Եկեղեցին ու ԱԱԾ-ն փաստացի գտնվում են նույնատիպ կարգավիճակում` առաջինը` որպես հալածյալ, երկրորդը` այլասերված վարչապետի ցանկություններն իրականացնելուն գերի ու պատանդ. ԿաստանյանՇենքի բակում պայթուցիկ սարքից մեքենա է պայթել, 56-ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր էՈրտեղ է պետք փնտրել գործակալներին, և ինչու են իրենք այսօր ամենից բարձր աղմկում գործակալների մասին. Ավետիք ՉալաբյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Էդմոն Մարուքյան Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հերթական նախակրթարանն է կառուցվել Ալավերդի քաղաքումԱդրբեջանում իշխանության երկարաձգման, հորից որդուն անցնելու սկզբունքի և բռնատիրnւթյան կառուցման հիմքում ևս որպես «օբյեկտիվ հիմք» ծառայեցվել է հակահայկականությունը․ Աբրահամյան Ով է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան 46 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ջեյմս Ռենսոնը Ավտոկայանատեղիում մեքենա է պայթել. վարորդը վիրավորում է ստացելՀինգ ամսական երեխա է մահացել հյուծվածությունից, մայրը երեք օր եղել է ընկերոջ տանըԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր