Տասնյակ մարդիկ են զոհվել Սիրիայի Հոմս քաղաքում իրականացված պայթյունների հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեք պայթյուն Է որոտացել Սիրիայի Հոմս քաղաքի Ազ Զահրա կենտրոնական շրջանում, նախնական տվյալներով զոհվել Է ավելի քան 30 մարդ, վիրավորվել են տասնյակ խաղաղ քաղաքացիներ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է քաղաքային ոստիկանության մի աղբյուր:
«Մահապարտը պայթեցրել Է իրեն, դրանից գրեթե անմիջապես հետո պայթեցվել Է ականապատված ավտոմեքենա, իսկ հետո պայթուցիկ սարք Է գործի դրվել նախորդ գործողության վայրում: Ստացված առաջին տվյալների համաձայն՝ զոհվել Է ավելի քան 30 մարդ: Ահաբեկչական գործողությունը կատարվել Է Ռուկիա պոլիկլինիկայի շրջանում»,- հավելել Է գործակալության զրուցակիցը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



