Սահակաշվիլին անցել է հստակ քայլերի
ԲԼՈԳԱրա Միրզոյանը Ֆեյսբույքան իր էջում գրում է.
Ելույթ, որը անհրաժեշտ է նայել սկզբից մինչև վերջ։ Սահակաշվիլին անցել է հստակ քայլերի։ Ինձ համար կա հնարավոր երկու սցենար.
1. Պորոշենկոն Սահակաշվիլիին նշանակելու է վարչապետ, և վերջինս արդեն գործնականում հնարավորություն է ունենալու կիրառել սեփական ծրագրերն ու բարեփոխումները։ Յացենյուկն ու Ավակովը, մնացյալ օլիգարխիայի հետ անցնում են ընդդիմություն, բայց ժողովրդական աջակցությունը մնում է Պորոշենկոյի ու Սահակաշվիլիի կողմում։ Սահակաշվիլին հնարավորություն է ստանում հետագայում դառնալ Ուկրաինայի նախագահ։
2. Պորոշենկոն դադարում է աջակցություն ցուցաբերել Սահակաշվիլիին, վերջինս հրաժարական է ներկայացնում Օդեսսայի մարզպետի պաշտոնից, դառնում ընդդիմություն և սկսում համաժողովրդական շարժում՝ ընդդեմ գործող իշխանությունների՝ հանուն Եվրոպական, ժողովրդավար, բարեփոխված Ուկրաինայի։ Նա ստանում է քաղաքացիների բացարձակ աջակցությունը և հեղափոխության կամ հաջորդ ընտրություններին հաղթելու շնորհիվ դառնում Ուկրաինայի նախագահ։
Հ.Գ. Ինձ համար երկու սցենարները հավասարապես հնարավոր են ու կանխատեսելի։
Հ.Գ.Գ. Ինձ համար կանխատեսելի է նաև այն, որ Ուկրաինայի հաջորդ նախագահը Միխեիլ Սահակաշվիլին է լինելու, անկախ նրանից, թե սցենարներից որ մեկը կաշխատի։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



