Պիկասոյի «Մերկ պառկած կինը» կտավը Sotheby's աճուրդում վաճառվել է 67,54 միլիոն դոլարով
ՄՇԱԿՈՒՅԹԻսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973) «Մերկ պառկած կինը» (Femme nue couchée) կտավը երեքշաբթի Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է 67,54 միլիոն դոլարով։
Նկարչի համար, այս կտավը ստեղծելիս, ոգեշնչման աղբյուր է եղել Մարի Թերեզ Ուոլթերը։
Պիկասոյի մեկ այլ կտավ՝ «Մերկ տղամարդն ու կինը», աճուրդում վաճառվել է 5,1 մլն դոլարով։
Նույն աճուրդի շրջանակում Պիկասոյի ստեղծագործությանը գնի առումով հաջորդում է Պոլ Սեզանի «Հովիտ» կտավը, որը վաճառվել է 41,68 միլիոն դոլարով: Բացի այդ, այդ երեկո աճուրդի են հանվել Անրի Մատիսի, Կլոդ Մոնեի, Սալվադոր Դալիի և այլոց գործերը։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



