Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սպիտակ Արևը» հիշողության, մարդու, հայրենիքի մասին է. ներկայացում՝ գյուղական տան բակում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնում ենք թատրոն՝ ներկայացում դիտելու: Մեզ համար թատրոն ու ներկայացում ասվածն ավելի հաճախ պարփակվում է չորս պատի ու դեկորացիաների մեջ: Բեմադրիչռեժիսոր Տիգրան Գյուլումյանը որոշել է կոտրել կարծրատիպերը՝ ստեղծելով թատրոնի նոր ձևաչափ, որը հանդիսատեսին կդարձնի իրադարձությունների մի մասը։ Գյուղական միջավայրում՝ ամենասովորական տան բակում կկարողանաք վայելել «Սպիտակ Արևը» թատերական ներկայացումը, որը ստեղծվել է Հրանտ Մաթևոսյանի և Սերո Խանզադյանի պատմվածնքերի հիման վրա:

«Ի սկզբանե որոշել էի, որ ներկայացումը պետք է բեմի վրա լինի, բայց սկսվեց համաճարակը: Ներկայացման գործողությունները տեղի են ունենում գյուղական տան բակում, այսինքն՝ բեմի վրա պետք է գյուղական տուն ստանայի իր բոլոր ատրիբուտներով: Մտածեցի՝ իսկ ինչո՞ւ հենց գյուղական տան բակում չստանալ այդ ամենը: Հասկացա, որ եթե փոքրիկ տուն լինի, դիմացն էլ ազատ տարածք, որտեղ կնստի հանդիսատեսը, հարցը լուծված կլինի: Տունը գտա Սաղմոսավան գյուղում, սկսեցինք ներկայացման բոլոր տեսարանները բեմադրել այդտեղ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ռեժիսորը:

Նշում է՝ սկզբում դերասանների համար էլ էր խորթ, քանի որ չէին պատկերացնում, թե ինչ կստացվի արդյունքում: «Բայց հիմա արդեն ոգևորությունն այնքան մեծ է, որ ցանկանում են միշտ նման ներկայացումներ խաղալ»,-հավելում է նա:

Ակնհայտ է, որ այս գաղափարը մեծապես կարող է նպաստել գյուղական համայնքների զարգացմանը, այն էլ՝ մի քանի ուղղությամբ, օրինակ՝ մարդիկ նախքան ներկայացումը դիտելը կշրջեն համայնքում, կծանոթանան մշակութային կոթողների հետ, հնարավորության դեպքում գյուղաբնակներից գնումներ կկատարեն, իսկ օրվա ավարտը կլինի մշակութային՝ ներկայացման տեսքով:

«Ինքներս պատրաստ ենք մեկնել մարզային յուրաքանչյուր համայնք: Զանգեր ենք ստացել Եվրոպայից և ԱՄՆ-ից, առաջարկեցին հոգալ ներկայացման ծախսերը, որպեսզի մեկնենք Այգուտ գյուղ, Գորիս և այլուր՝ տեղի բնակիչների համար բեմադրելու մեր ներկայացումը»,ասում է մեր զրուցակիցը: Թվում է, թե բաց երկնքի տակ բեմադրված այս ներկայացումն ավելի մտերմիկ է: Ռեժիսորն այն անվանել է 7D ներկայացում: «Ամեն ինչ բնական է, թատերական ոչ մի պայմանականություն չկա: Օրինակ՝ կերպարներից մեկը կանչում է երեխային, նա ձիով է գալիս: Շատ գործողություններ իրականում տեղի են ունենում բոլորի աչքի առաջ: Հանդիսատեսը, կարծես, մի պահ իր ընթացքից կանգ առնի՝ ինչ-որ իրականություն տեսնելու համար: Նա այլ կերպ է ընկալում հեղինակի խոսքը, ներկայացման ասելիքը, եղած խնդիրները, իսկ անմիջականությունը բերում է ընկալումների ավելի լիարժեք լինելուն: Պատահական չէ, որ ներկայացման ավարտից հետո հուզված սպասում են՝ գնա՞լ, թե՞ ոչ, մոտենում են, ասում, որ նման ներկայացումներ շատ լինեն»,-նշում է Գյուլումյանը:

Ներկայացման հիմքում դասականների՝ Սերո Խանզադյանի և Հրանտ Մաթևոսյանի երկու պատմվածքներն են, որոնք ռեժիսորի ձեռամբ մեկ ամբողջական պատմություն են դարձել՝ մեկը մյուսին լրացնող: «Ներկայացումը հայրենիքից գնալու, հայրենիք վերադառնալու, այն որպես տուրգոտի ընկալելու, ծնողին մենակ թողնելու մասին է: Ներկայացվում է նաև այն, ինչ տեղի է ունենում մեր շրջապատում՝ համեմված մաթևոսյանական խոսքով: Հայրենիքի տերն իշխանությունը չէ, հայրենիքի տերը մարդն է, քաղաքացին ու գյուղացին: Նրանք պետք է տեր կանգնեն երկրին, թե չէ ամբողջը կկորցնենք: Հիշողության, մարդու, հողին կպած մնալու մասին է: Սրա մասին է ներկայացումը»,-նշում է զրուցակիցս:

Գլխավոր դերերում Արա Սարգսյանը և Գրետա Մեջլումյանն են: Առաջիկա ներկայացումը կլինի մայիսի 22-ին, հետո պարզ կլինի հետագա ընթացքը:

Ռեժիսորի խոսքով՝ հովանավորներ չունեն, ներկայացմամբ բավականին ոգևորված են տուրօպերատորները, Երևանից են գնում Սաղմոսավան ներկայացումը դիտելու ու հավելում՝ հետաքրքիր է, բայց գյուղաբնակները չեն գալիս: «Շատ լավ ծրագիր կարող է դառնալ: Մարդիկ քաղաքից գալիս են ներկայացումը դիտելու, շրջում են գյուղում, գնումներ կատարում գյուղացիներից: Գիտենք, թե որքան մեծ գումարներ են ծախսում գյուղական համայնքները զարգացնելու համար, կցանկանայի, որ որպես համայնքային զարգացման մշակութային ծրագիր այն ուշադրության կենտրոնում հայտնվեր: Մեր բոլոր գյուղերում ներկայացումներ բեմադրեինք, Երևանից ու մյուս մարզերից էլ գային այդ ներկայացումները դիտելու: Եթե ինչ-որ մեկը հոգա ներկայացման ծախսերը, որի բյուջեն մեծ չէ, տուրօպերատորները պատրաստ են զբոսաշրջիկներին տանել, ասենք, Տավուշի մարզի իքս գյուղը ներկայացում դիտելու: Ստացվում է, որ 180-200 մարդ գալու է ներկայացում դիտելու և գյուղական կյանքին ակտիվություն հաղորդելու»,-ասում է ռեժիսորը:

Նույն ֆորմատով արդեն երկրորդ ներկայացումն է պատրաստվում՝ Ստեփան Զորյանի «Ցանկապատը», այն պատրաստ կլինի հուլիսին: «Հստակ չէ՝ այն կրկին կլինի Սաղմոսավանում, թե ոչ: Հաշվի ենք առնում այն, որ ներկայացման վայրը լինի տուրիստական գոտի, որպեսզի մարդն իր ողջ օրն անցկացնի համայնքում, իսկ վերջում գա ներկայացումը դիտելու: Երկու տարի է, ինչ իմ ստեղծած «Բեմել» ընկերությունը նման ֆորմատով համերգներ է կազմակերպում՝ գյուղերում, սարերում ու ձորերում»,-եզրափակում է ռեժիսոր Տիգրան Գյուլումյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ