Առաջին հայացքից սովորական անգար է. ես կորցրեցի խոսելու ունակությունը, երբ տեսա, թե իրականում ինչ կա ներսում (լուսանկարներ)
ԼԱՅՖ
Blog.1in.am-ը գրում է.
Նորագույն տեխնոլոգիաները երբեք կանգ չեն առնում ձեռք բերված նվաճման վրա։ Երբ թվում է, թե այլևս ոչնչով չես զարմանա, ի հայտ են գալիս զարմանքի նորանոր օբյեկտներ։
Դրանցից մեկն էլ գտնվում է Գերմանիայի կենտրոնում` Բրանդենբուրգում։ Դա իրենց արևադարձային կղզի է ներկայացնում։ Այո, այո, բյուրեղյա մաքուր ջուր, իսկական ավազ, ափին աճող արմավենիներ և դրանց վրայից ծլվլացող էկզոտիկ թռչուններ։ Իսկ ավելի հետաքրքրական է դրա գտնվելու վայրը։

Իսկ այն գտնվում է սովորական անգարում։ Միակ բանը, որով դրսից աչքի է ընկնում կառույցը, դա հսկայական չափսերն է։ Այն ի սկզբանե նախատեսված է եղել դիրիժաբլների համար։ Անգարի երկարությունը հասնում է 360 մետրի, լայնությունը` 210։
Այստեղ տեղակայված նախկին ըկերության սնանկացումից հետո անգարը երկար ժամանակ դատարկ էր, մինչև որ չգրավեց մալայզիական Tanjong ընկերության ուշադրությունը։ Ասիական հովանավորի միջոցներով կառուցվեց սեփական միկրոկլիմայով, բուսականությամբ և արևադարձային գոտուն համապատասխան այս «ջունգլին», որը ստացել է «Արևադարձային անտառ» անվանումը։
Ներսում կա հանգստի համար նախատեսված ամեն ինչ, անգամ հյուրանոցային համարներ ու սրճարաններ, և անկախ նրանից, թե դրսում ինչ ջերմաստիճան է, ներսում միշտ ստանդարտ 26 օC է։





































































