Հաստատվել է «Հանրային կառավարման բարեփոխումների» ռազմավարությունը. Տիգրան Ավինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվել է «Հանրային կառավարման բարեփոխումների» ռազմավարությունը։ Բարեփոխումների փաթեթի ստեղծման վրա աշխատել ենք 2018 թվականից` մեծ ջանքեր ներդնելով ու գրեթե ավարտին հասցնելով 2021թ. ամռանը։ Ուզում եմ առանձնահատուկ գնահատել փոխվարչապետի խորհրդական Անետա Բաբայանի դերը և անդուլ ջանքերը այս ռազմավարության ստեղծման ու ընդունման գործում։
Այս ռազմավարության իրագործման արդյունքում Հայաստանն ունենալու է որակապես նոր, ժամանակի պահանջներին համապատասխան կառավարման համակարգ, ինչը նպաստելու է երկրի բոլոր ոլորտների արդիականացմանը։ Կարևոր եմ համարում, որ բարեփոխումները իրականացվեն համապարփակ և շարունակական ձևով` Հայաստանը տանելով բարեկեցիկ, ինստիտուցիոնալ և մրցունակ պետության ուղիով։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



