7-րդ դասարանի աշակերտը դասընկերոջ բջջային հեռախոսով զանգահարել է և հայտնել, որ դպրոցում ռումբ կա. ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 13-ին, ժամը 11.10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ ԱԻՆ «911» ծառայություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել է, որ դպրոցում ռումբ կա:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Դպրոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դասընկերոջ բջջային հեռախոսով «911» ծառայություն է զանգել նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



