Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Միայն ես չեմ կորցրել, բոլորս ենք կորցրել. քո մասին պատմելով պիտի քեզ ապրեցնեմ, Տիգրա՛ն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տղաների մասին կամ նրանց հետ զրուցելիս միշտ փորձում եմ նախ և առաջ ինքս ինձ, հետո նաև ընթերցողի համար բացահայտել նրանց տեսակը, բնավորությունը, սովորությունները, պատմել նրանց մասին, գուցե նաև այն ցանկությամբ, որ խորապես գիտակցենք, թե իրականում ինչ տեղի ունեցավ մեզ հետ 2020 թվականին: Տիգրանի մայրիկի հետ զրույցն էլ այդպես սկսվեց: Հարցրեցի՝ որդու մասին զրույցը սկսելիս առաջինն ի՞նչ եկավ մտքին:

Տիկին Արմինեն ասում է՝ Տիգրանը բնավորությամբ շատ զուսպ էր, չէր սիրում, երբ իր մասին խոսում էին, իրեն գովում էին, իր նկարները կամ էլ այլ տեղեկություն հանրային էր դառնում: «Իսկ հիմա ամեն անգամ իր մասին ուղղակի պատմելիս կամ հարցազրույց տալիս կարծես առաջինն իրենից ներողություն եմ խնդրում ու դիմում իրեն՝ այլ տարբերակ չկա, ես քեզ այս ձևով պիտի ապրեցնեմ, ներկայացնեմ, որպեսզի ապագա սերունդներն իմանան, թե ինչ սերունդ ենք կորցրել: Տիգրանի պարագայում, այո, տեսակ ենք կորցրել, նահանջ ապրող այս ժամանակաշրջանում ամբողջ օրը կարդում էր, նպատակներ ուներ, ամենամեծը բժիշկ դառնալն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն: Անգամ մանկության տարիներին էր Տիգրանը զուսպ, ինչպես ընդունված է ասել, չափված-ձևված:

«Ցանկացած քայլ անելիս պիտի թույլտվություն հարցներ՝ կարո ՞ղ եմ այսինչ բանն անել: Մինչև բանակ զորակոչվելն ամեն քայլն անելիս խորհուրդ էր հարցնում: Մանկության տարիների համար սա նորմալ է, այս սովորությունը պահպանվել էր իր մոտ նաև դեռահասության տարիներին՝ ցանկացած քայլ անելիս խորհրդակցել»,նշում է զրուցակիցս:

Տիգրանը սովորել է Երևանի թիվ 104 դպրոցում, հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական քոլեջ, սովորել է երեք տարի և գերազանցությամբ ավարտել այն: «Զորակոչվեց բանակ, երեք ամիս ծառայելուց հետո ստացավ կրտսեր սերժանտի կոչում, վերապատրաստվեց զինվորական հոսպիտալում: Վաշտի բուժակն էր, բնական է՝ նաև պատերազմի ժամանակ: Տիգրանը ծառայում էր «Մարտունի 3» զորամասում՝ 7-րդ վաշտում»,-պատմում է լուսանկարից ինձ ժպտացող, փաւյլուն աչքերով տղայի մայրիկը, իսկ ես ներքուստ չցանկանալով ամենացավոտ, այն է՝ պատերազմի թեմային անդրադառնալ, հարցնում եմ՝ իսկ ինչպե՞ս էր անցնում Տիգրանի ծառայությունը մինչև... Տիկին Արմինեն պատմում է՝ սկզբնական շրջանում, երբ որդին զորակոչվեց բանակ, մտածում էր՝ ախր, դեռ երեխա է, ժամանակ առ ժամանակ մուլտֆիլմեր է անգամ դիտում:

«Բայց երդմնակալության արարողությունից հետո իրեն այցի գնացինք, երեք օր միասին ենք եղել, ու ես այնքան հանգիստ եմ տուն վերադարձել: Այդ կարճ ժամանակահատվածում փոխվել էր, ավելի ամրացել, կոփվել, հոգեբանորեն ավելի տրամադրված էր, հայրենիքի հանդեպ այլ զգացողություններով, ուղղակի օրեր չէր անցկացնում, այլ գիտակցված էր անցնում իր ծառայության յուրաքանչյուր օրը»,-ասում է զրուցակիցս:

Տիգրանը մեկ տարի և երեք ամսվա ծառայող էր, երբ 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: Սեպտեմբերի 26-ին բավականին երկար զրուցել են մայր ու որդի:

Մայրիկը նշում է՝ չնայած մինչ որդու զոհվելու օրը նրա հետ կապ է ունեցել, որպես վերջին զրույց հենց սեպտեմբերի 26-ի զրույցն է համարում. «Պատերազմի օրերին մի քանի բառ էինք փոխանակում՝ չվախենաս, պինդ մնա, սա էր հեռախոսային կարճ զրույցների հիմքում, երկար-բարակ չէի խոսում՝ առաջին հերթին մտածելով, որ չվտանգեմ իրեն: Ձայնը լսում էի, դա էր ինձ համար կարևոր: Կապված էր ինձ հետ, բայց նույնիսկ դա հաշվի առնելով՝ անհանգստացնող որևէ բան չի ասել ինձ: Ասում էի՝ շատ վիրավորներ կտեսնես, հանկարծ չվախենաս, արձագանքում էր՝ ինչի՞ց պետք է վախենամ: Մինչև սեպտեմբերի 26-ը հաճախ էինք խոսում իր նպատակների մասին: Հետաքրքրվում էի՝ չե՞ս փոշմանել բժիշկ դառնալու հարցում, կա տարածված կարծիք, որ բանակից վերադառնալուց հետո փոխվում են նախասիրությունները, նպատակները: Ասաց՝ չէ, մամ, ավելի եմ սիրել այս մասնագիտությունը, դրանից լավը չկա ինձ համար: Իր մասնագիտական ուղին բժշկության մեջ էր լինելու, ծառայության ժամանակ պրակտիկա էր ձեռք բերել, էլ ավելի սիրել բժշկությունը, զորացրվելուց հետո ուսումը համալսարանում էր շարունակելու, հենց առաջին զորակոչով մեկնեց ծառայության, որ ժամանակ չկորցնի, վերադառնա ու ընդունվի բուհ»:

Տիգրանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 11-ին, բայց նրա մարմինը գտել են երկու ամիս անց: Հաջորդ հարցը զոհվելու հանգամանքների մասին է, քանի որ, ավաղ, շատ ծնողներ մինչ օրս չունեն այս հարցի պատասխանը: «Եղել է հրամանատարական մեծ սխալ: Հոկտեմբերի 9-ին Հադրութն արդեն գրավված է եղել, հոկտեմբերի 11-ին տղաներին ուղարկել են այնտեղ: Այնտեղ մեծ՝ մոտ 500 հոգանոց հրոսակախմբի են հանդիպել, չորս ժամ պայքարելուց հետո բոլորը զոհվել են՝ 73 հոգի, այդ թվում՝ վաշտի չորս հրամանատարները, զինծառայողները և վեց կամավորները: Բոլորը զոհվել են, որևէ մեկը չի վերադարձել, որ այդ օրվա հետ կապված որևէ բան պատմի: Ամբողջ վաշտն արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: Ճակատ ճակատի հանդիպել են թշնամուն, նրանց այնտեղ սպասել են, «դիմավորել են»՝ դիրքավորված, պատրաստված: Իսկ երեխեքը մտածել են, որ գնում են պաշտպանելու, մինչդեռ արդեն գրավված տարածքում են հայտնվել: Հրամանատարական մեծ սխալ է եղել, իրենց գործերն այս պահին քննվում են ԱԱԾ-ում»,Տիգրանի զոհվելու մանրամասներն է ներկայացնում նրա մայրիկը: Երբ զորակոչվել է բանակ, սկզբում եղել է առաջին վաշտում, վերապատրաստվելուց հետո տեղափոխվել 7-րդ վաշտ՝ այնտեղ է բուժակի կարիք եղել: Այս տեղեկատվությունը հաջորդում է իմ հարցին՝ Տիգրանի հետ ծառայած տղաների հետ ընտանիքը կապ պահպանո՞ւմ է:

«Առաջին վաշտից փրկված հազվագյուտ տղաներ կան, բայց իրենց վաշտից փրկված տղա չկա: Իր գրքի շնորհանդեսի ժամանակ 1-ին վաշտում Տիգրանի հետ ծառայած տղաներից մեկի հետ էինք կապվել, ներկա էր, բայց չկարողացավ անգամ մտքերն արտահայտել, խոսեց մի քանի բառ: Նա էլ պատերազմ էր տեսել, եղբայրը զոհվել էր, իրականում սարսափելի վիճակ է»,-ասում է տիկին Արմինեն: Նա գիրք է հեղինակել՝ «Խոսուն լռություն»: Մայրիկը որոշել է՝ գիրք է լինելու Տիգրանի հիշատակը վառ պահելու համար: «Գիրքը կարող է մտնել յուրաքանչյուրի տուն, սիրտ: Բացի դա, Տիգրանն ընթերցասեր էր, վստահ եմ, որ իրեն դուր կգար իմ այս միտքը: Ես 1990-ականներին երեխա էի, անցել եմ Արցախյան առաջին պատերազմի միջով, ինքս արցախցի եմ ու որոշեցի մի քանի դրվագներով նաև այդ պատերազմի մասին պատմել, իմ զգացողություններով ու տեսածով կիսվել ընթերցողի հետ: Չեմ կարող ասել, որ գրքում բացառապես Տիգրանի մասին է պատմվում, ընթերցողն իր եզրահանգումները կանի: Փորձել եմ շատ հարցերի անդրադառնալ, իմ զգացողությունների մասին պատմել, բայց ամեն ինչ պտտվում է Տիգրանի շուրջ, գլխավոր հերոսը Տիգրանն է ու պատերազմը»,խորը հոգոց և դադար:

«Տիգրանն ուրիշ էր, ուրիշ տեսակ էր, սրանք ուղղակի մոր խոսքեր չեն, յուրաքանչյուրը, ով ճանաչել է որդուս, նույնը կասի: Երբեմն ուզում եմ ընթերցել իր կարդացած գրքերը, դրանք ինձ համար բարդ են, բայց նա 18-19 տարեկանում կարդում էր դրանք: Իսկ մարդկանց, որոնք գուցե անտարբեր են մեր ցավի նկատմամբ, ասում եմ՝ միայն ես չեմ կորցրել, բոլորս ենք կորցրել»,-զրույցը եզրափակում է Տիգրանի մայրիկը՝ տիկին Արմինեն:

Հ. Գ. Տիգրան Շահբարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով: Երևանի թիվ 104 դպրոցում նրա անունով դասասենյակ է բացվել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի