Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ներառյալ սահմանազատման գործընթացի մեկնարկը. Ադրբեջանի ԱԳ նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄայիսի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Դուշանբեում Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի նիստում։
Ինչպես գրում է minval.az-ը, նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Ըստ Բայրամովի՝ այս առումով քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ՝ ներառյալ երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահների և ձևաչափի որոշումը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



