Ակնկալվում է, որ հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում Պուտինը պետական այց կկատարի Հայաստան. Ա. Միրզոյան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանն ակնկալում է, որ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի հանրապետություն, ներկայում ընթանում է մանրամասների մշակում՝ ներառյալ ստույգ ժամկետները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր օրակարգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպման հարցն է, ըմբռնում կա, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր, իհարկե, ժամկետները դեռ կհամաձայեցնենք», - ասել է Միրզոյանը Դուշանբեում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



