Ստեփանակերտում ՌԴ քաղաքացի է անհետ կորել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում մայիսի 10-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։
Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։
«Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։ Օ․Սանիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում՝ խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02»,-ասված է հաղորդագրությունում:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



