Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նապոլեոն» կոնյակն արդյո՞ք կապ ունի Նապոլեոն Բոնապարտի հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչի՞ հետ եք կապում «Նապոլեոն» բառը: Ֆրանսիական կայսեր անվա՞ն։ Հանրաճանաչ տորթի բաղադրատոմսի՞: Կոնյակի գիտակների համար այդ բառը բոլորովին այլ ասոցիացիաներ է առաջացնում, այն էլ՝ միանգամից մի քանի պատճառներով։ Նախ՝ կա նույն անունով կոնյակի տուն, որտեղ շատ բարձրակարգ խմիչք է արտադրվում։ Երկրորդ հերթին՝ «Նապոլեոն» բառը կոնյակի հնեցման նշանակումն է (նման VSOP-ին կամ XO-ին): Կոնյակը, որի շշի վրա առկա է այդ մակագրությունը, կաղնե տակառներում անցկացրել է առնվազն 6 տարի, թեև այնտեղ գտնվելու ժամանակաշրջանը հաճախ շատ ավելի երկար է՝ մինչև 30 տարի կամ ավելի: Այս կամ այն արտադրողի՝ այդպիսի կոնյակը հաճախ դառնում է շատ կոլեկցիոներների և պարզապես այդ խմիչքի երկրպագուների նվիրական երազանքը:

Ընդ որում, բավականաչափ հարուստ երկրպագուների, քանի որ նման խմիչքների գինը շատ բարձր է։ Այդ խմիչքի համն ու բույրը յուրահատուկ է, այն ունի իր հոգին ու բնավորությունը։ Այս դասի ըմպելիքները հնարավոր չէ շփոթել այլ ըմպելիքների հետ։ Նման կոնյակներն իրենց յուրահատկությունները ստանում են ոչ միայն հնեցման ժամանակ, այլ նաև գինեգործների գիտելիքներով, որոնք խաղող են աճեցնում, դրանից գինենյութ պատրաստում, ապա այդ գինուց թորում կոնյակի սպիրտ։ Այս գործընթացը երկար է ու աշխատատար՝ 9 լիտր գինուց դուրս է գալիս 1 լիտր կոնյակի սպիրտ, իսկ 30 տարի հնեցնելուց հետո ըմպելիքից ավելի քիչ է մնում, քանի որ այն գոլորշիանում է։ Բացի այդ, էլիտար ալկոհոլի աշխարհում (որը, անշուշտ, ներառում է «Նապոլեոն» կատեգորիայի կոնյակները), հազվադեպ է լինում, որ վարպետ գինեգործները չճաշակեն իրենց աշխատանքի պտուղները, ինչի արդյունքում ևս դրա քանակը նվազում է. չէ՞ որ հնեցման շրջանը չափազանց երկար է տևում, իսկ «դեգուստացիոն» փուլերը, ըստ այդմ, շատ: Դրա համար էլ նման կոնյակների գները շատ ու շատ բարձր են։

Օրինակ՝ Անգլիայի թագավոր Էդուարդ 8-րդի հավաքածուից կոնյակի մեկ շշի համար աճուրդում տրվել է 11 հազար դոլար, և դա ամենաթանկ լոտը չէ, չնայած այն հանգամանքին, որ խմիչքը ավելի քան 100 տարեկան է։ Դժվար թե նման շշի խցանը հանվի, քանի որ այն ոչ միայն նրբաճաշակ խմիչք է, այլ նաև պատմական մասունք և փողի ներդրում։ Նման շշի գինը տարիների ընթացքում միայն աճում է։ Հավանաբար ձեզ հետաքրքրում է, թե Նապոլեոն Բոնապարտը կապ ունի՞ այդ էլիտար խմիչքների նման անվանման հետ:

Ինքը՝ կայսրը, ուղղակիորեն չի մասնակցել այդ անվան առաջացմանը։ Սկզբում, երբ դեռ հստակ դասակարգում չկար, արտադրողները, որպես «կայսերական» բառի հոմանիշ, օգտագործում էին «Նապոլեոն» բառը, որպեսզի ընդգծեն նման խմիչքի բացառիկությունը։ Հետագայում կազմվել է կոնյակների դասակարգումը, և առաջադրվել են այնպիսի պահանջներ, որոնց բավարարման դեպքում միայն խմիչքը կարող է կրել «Նապոլեոն» պատվավոր անվանումը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով