ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամենամսյա խորհրդակցություն
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր՝ մայիսի 10-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամենամսյա խորհրդակցություն:
Նախարարն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանին:
Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են ապրիլ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լ.Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Ա.Գասպարյանը, ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ս. Մարգարյանը, ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վ.Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ.Մաթևոսյանը: ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում լրացվել է 116 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել ապրիլի 8-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 39 կմ հյուսիս-արևմուտք, 4.2 մագնիտուդով։
Ամռանն ընդառաջ ԱԻ նախարարը ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ֊ին հանձնարարել է զվարճանքի կենտրոններում կարուսելների և այլ ատրակցիոնների փորձաքննություն իրականացնելիս առավելագույն զգոնություն ցուցաբերել: Նախարար Արմեն Փամբուխչյանը տվել է մի շարք այլ հանձնարարականներ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



