Արտասահմանյան աստղերից ովքեր են այս տարի ծնող դարձել (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Արդեն Past.am-ը ներկայացրել է ռուս այն աստղերին, ովքեր ընթացիկ տարում երեխա ունեցան։ Սակայն արտասահմանյան աստղերի շրջանակում էլ 2015-ի երեխաներով լի տարի էր։ Երեխաներ ունեցան թե շոու բիզնեսի ներկայացուցիչները, թե սպորտսմենները եւ այլն։
2015ին ծնված ամենասպասված փոքրիկը թերեւս Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամի եւ դքսուհի Քեյթ Միդլթոնի դուստրն էր՝ Շառլոտան։ Նա ծնվեց մայիսի 2-ին։
2015-ի հունվարի 29-ին լույս աշխարհ եկավ երգչուհի Շակիրայի եւ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի երկրորդ որդին՝ Սաշան։
Ապրիլի 1-ին ծնվեց հոլիուդյան դերասանուհի Միլա Յավովիչի դուստրը՝ Դանիելը։
Ապրիլի 8-ին առաջին անգամ ծնողներ դարձան Ջասթին Թիմբերլեյքը եւ Դերասանուհի Ջեսիկա Բիլլը։ Ծնվեց նրանց որդին՝ Սայլասը։
Հունիսի 1-ին ծնվեց հայտնի դերասան Բենեդիկտ Կամբերբետչի եւ նրա կնոջ՝ Սոֆի Խատների որդին՝ Քրիստոֆերը։
Սեպտեմբերի 11-ին ծնվեց հայտնի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիի եւ նրա կնոջ՝ մոդել Անտոնելլա Ռոկուցոյի երկրորդ որդին՝ Մատեոն։
Դեկտեմբերի 2-ին լույս աշխարհ եկավ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի դուստրը՝ Մաքսը։
Եվ վերջապես դեկտեմբերի 5-ին ծնվեց Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի որդին՝ Սեյնթը։




















































