Մոտ 1.000.000 ֆունտ. Christie's-ի աճուրդում ամենաթանկ նմուշը դարձած կտավը ձեռք է բերել Բիձինա Իվանիշվիլին
ՄՇԱԿՈՒՅԹTert.am-ը գրում է.
Լոնդոնում հունիսի 1-ին կայացած Christie's-ի աճուրդում ամենաթանկ կտավն է դարձել վրացի հայտնի նկարիչ Նիկո Պիրոսմանիի աշխատանքը, որը վաճառվել է 962.500 ֆունտ ստերլինգով, գրում է РИА Новости-ն։
Ինչպես հայտնել է Christie's-ի ռուսական արվեստի բաժնի ղեկավար Ալեքսեյ Տիզենգաուզենը՝ «Արսենալի լեռը գիշերը» անվանումով նկարը գնել է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։
Աճուրդի տան տվյալներով՝ կտավը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա նկարչի հայրենիք։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



