Պուտինն Ուկրաինայի դեմ պատերազմում ելք չունի. Բայդեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ փորձում է հասկանալ, թե ինչպես վարվել մի իրավիճակում, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելք չունի Ուկրաինայի դեմ պատերազմում։ Սպիտակ տան ղեկավարն իր մտահոգությունը հայտնել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Պուտինը շատ հաշվարկող մարդ է, և հիմա ինձ անհանգստացնող խնդիրն այն է, որ Ռուսաստանի առաջնորդն այժմ ելք չունի, և ես փորձում եմ հասկանալ, թե մենք ինչ ենք անում այդ առնչությամբ», - մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը:
Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդի համոզմամբ՝ «Պուտինը կարծում էր, որ կարող էր մասնատել ՆԱՏՕ-ն, կարծում էր, որ կարող էր մասնատել Եվրամիությունը»։
«Փոխարենը, ԱՄՆ-ն և եվրոպական շատ երկրներ կանգնեցին Ուկրաինայի կողքին», - հավելել է Բայդենը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



