Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ. Գագիկ Ծառուկյան
ԲԼՈԳԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ:
77 տարի առաջ այս օրը խորհրդային ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում: 1992 թվականի այս օրը հայ ժողովուրդը միասնաբար և համախմբված ջանքերով ազատագրեց Շուշին: Հաղթանակները կերտվում են միասնությամբ և երկաթյա կամքով: Պատմության դասն ու պատգամն է մեզ՝ լինել միասնական, լինել համախմբված ազգային երազանքների ու նպատակների շուրջ:
Իմ խորին հարգանքները և՛ Հայրենական պատերազմի, և՛ Արցախյան ազատամարտի մեր վետերաններին: Եվ իմ խոնարհումը մեր նահատակների վառ հիշատակին, ում պատվին մենք միասնաբար նոր հաղթանակներ պիտի կերտենք:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



