Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, մայիսի 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 11-ի գիշերը, 13-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, մայիսի 10-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 13-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



