Լեհաստանում հարձակման է ենթարկվել ՌԴ դեսպանը (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը երկուշաբթի հարձակման է ենթարկվել, երբ փորձել է ծաղիկներ դնել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից։
Ռուսաստանի Դաշնության դեսպանին, նրա կնոջը և ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել գնալ հուշահամալիր։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են դիվանագետներին ու օգնել հասնել մեքենային:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



