Երևան, 25.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօր Շուշին գերության մեջ է․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ է մտել որպես նրա ազատատենչ ու աննկուն ոգու, խիզախումի ու սխրագործության, Հայրենիքի հանդեպ անսահման սիրո, նվիրվածության ու անձնազոհության խորհրդանիշ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր պապերը Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին անձնվիրաբար պայքարեցին մարդկության դեմ ուղղված մեծագույն չարիքի՝ ֆաշիզմի դեմ։ Մենք հպարտ ենք, որ Հաղթանակի կերտման գործում իր նշանակալի ավանդն է ունեցել նաև Արցախը, որի բնակչության յուրաքանչյուր երրորդը մեկնել է ռազմաճակատ՝ տալով ԽՍՀՄ բազմաթիվ հերոսներ, մարշալներ, ծովակալներ, հրամանատարներ։

Նրանց հերոսական ավանդույթները շարունակել են հետագա սերունդները՝ 30 տարի առաջ կամավորական խմբերից կազմավորելով կանոնավոր բանակ, հաջողությանբ իրականացնելով Շուշիի ռազմագործողությունը և ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաքը։

Սակայն այսօր Շուշին կրկին գերության մեջ է, ինչպես մեր հարյուրավոր սրբավայրերն ու բնակավայրերը, որոնք ոչնչացվում են և ենթարկվում վանդալիզմի Ադրբեջանի կողմից։ Նրանց նպատակն է իսպառ վերացնել հայկական հետքն ու հայությանը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։

Այսօր Արցախի անվտանգությունը մեր Պաշտպանության բանակի հետ միասին ապահովում է ՌԴ խաղաղապահ զորակազմը։ Մենք խորապես երախտապարտ ենք մեր բարեկամներին՝ արցախցիների կողքին լինելու և ըստ ամենայնի աջակցելու համար։

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորին այս թանկ ու նվիրական տոների կապակցությամբ և իմ խոնարհումը բերում Հայրենիքի պաշտպանության գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակների հիշատակին, նրանց ընտանիքներին ու հարազատներին: Հանուն մեր հերոս պապերի, հայրերի ու որդիների սուրբ հիշատակի և հանուն գալիք սերունդների՝ Արցախը պետք է լինի միշտ հայկական ու անառիկ։

Հավե՜րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:

Արայիկ Հարությունյան

Այլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ինչպես է Պուտինն առաջ անցել Թրամփից․ ԶԼՄ Թրամփը արձագանքել է Քուվեյթի կողմից երեք ամերիկյան կործանիչների խոցմանը «Բարսելոնան» նախընտրում է վաճառել Տորեսին, այլ ոչ թե հրաժեշտ տալ Ռոբերտ Լևանդովսկիին Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԻրանը պնդում է, որ ամերիկյան լրտեսական ինքնաթիռը 2,5 միլիոն դոլարի վնաս է կրել Իրանի զինվորականները հայտարարել են, որ ոչնչացրել են Մերձավոր Արևելքում տեղակայված բոլոր ամերիկյան բազաները Կանազ մշակույթի տանը բռնկված հրդեհի վայրում արդեն 11 մարտական հաշվարկ է աշխատում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին Արցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Այրվում է Կանազ մշակույթի տունը. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Քելլոգը ԱՄՆ-ին կոչ է արել գրավել Իրանի Խարգ կղզին ԱՄՆ-ն կշարունակի Իրանի հետ բանակցել «ռումբերի միջոցով»․ Հեգսեթ Իրանի կառավարությունը հերքել է բանակցությունների մասին Թրամփի պնդումները Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ Մարտունու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել․ Քաղավիացիայի կոմիտե «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական արկածախնդրության ավարտի նշաններ դեռևս չկան․ Շոյգու Անվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրշակ արքեպիսկոպոսի գործով դատավորը բացարկ հայտնեց Իտալիայում հայտնաբերվել է մարդու մոտ թռչնի գրիպի H9N2 վիրուսի առաջին դեպքը Եվրոպայում Կիմիխ. Գերմանիան ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտներից չէ Արթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ ԿարապետյանՀրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Իսրայելը հրապարակել է ԱՄՆ-ի՝ Իրանի հարցով խաղաղության ծրագրի 15 կետերը «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԹիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Իրանը հրթիռային հարված է հասցրել Դիմոնային․ Pars Today Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվելԻրանը չի ընդունում հրադադարը «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՊակիստանն Իրանին փոխանցել է ԱՄՆ առաջարկը, Թուրքիան նույնպես կարող է հյուրընկալել բանակցությունները․ Reuters Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտումՄասիսում 75-ամյա տղամարդը դանшկահարել է նախկին կնոջըՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՍպասվում է ձյուն Ով ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Հայազգի ռեժիսորի ֆիլմը դարձել է «Նիկա» մրցանակի դափնեկիր