«Միասին» շարժումը Երևանում Հաղթանակի օրվա առթիվ կանցկացնի «Անմահ գունդ» ակցիան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Միասին» շարժումը, մայիսի 9-ին Երևանում Հաղթանակի օրվա տոնակատարության առթիվ, կանցկացնի «Անմահ գունդ» ակցիան:
Հիշատակի երթը կմեկնարկի Ժամը 10:45-ին Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտակայքից, Կասկադով բարձրանալով դեպի «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ կանգնեցված է «Մայր Հայաստան» հուշարձանը։ Հենց այստեղ՝ հուշարձանի դիմաց՝ գրանիտե հարթակի վրա, վառվում է Անմար կրակը՝ պահելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը։
Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ։ Նրանցից մի քանիսը կենտրոնացած էին ազգային դիվիզիաներում։ Պատերազմի ընթացքում ստեղծվել է վեց այդպիսի դիվիզիա։ Պատերազմի ժամանակ սխրագործությունների համար 106 հայ զինծառայող արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



