«Միասին» շարժումը Երևանում Հաղթանակի օրվա առթիվ կանցկացնի «Անմահ գունդ» ակցիան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Միասին» շարժումը, մայիսի 9-ին Երևանում Հաղթանակի օրվա տոնակատարության առթիվ, կանցկացնի «Անմահ գունդ» ակցիան:
Հիշատակի երթը կմեկնարկի «Կասկադ» համալիրից դեպի «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ կանգնեցված է «Մայր Հայաստան» հուշարձանը։ Հենց այստեղ՝ հուշարձանի դիմաց՝ գրանիտե հարթակի վրա, վառվում է Անմար կրակը՝ պահելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը։
Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ։ Նրանցից մի քանիսը կենտրոնացած էին ազգային դիվիզիաներում։ Պատերազմի ընթացքում ստեղծվել է վեց այդպիսի դիվիզիա։ Պատերազմի ժամանակ սխրագործությունների համար 106 հայ զինծառայող արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



