Փակ է Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը․ կանայք՝ բողոքի ակցիային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում բողոքի ակցիա են իրականացնում կանայք ու աղջիկները։ Նրանց ուղեկցնում են Ազգային ժողովի պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արեգնազ Մանուկյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Ասպրամ Կրպեյանը և այլք։
Կանայք այս պահին փակ են պահել Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։ Երթին մասնակցում են նաև Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների մայրեր։
Պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ երթով շարժվում են Ազգային ժողովի ուղղությամբ, որտեղ փոքր կանգառ կունենան, այնուհետև կշարունակեն քայլերթը։ Նրանք վանկարկում են՝ «Միություն, պայքար, հաղթանակ»։





1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



