Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հիբրիդային մարդու ճակատագիրը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քրիստոնեությունը, բնականաբար, մերժում է մարդու կյանքում ճակատագրի անխուսափելիության գաղափարը, որովհետև ընդունում է աղոթքի միջոցով փրկության հասնելու հնարավորությունը։ Ըստ էության, քրիստոնեության ճանապարհով գնացող մարդու ճակատագիրը որոշվում է տվ յալ մարդու հոգեվիճակով և հոգևոր զարգացման մակարդակով, այսինքն՝ ինչ հոգեվիճակում որ գտնվում է տվյալ մարդը, դրան համապատասխան որոշումներ է կայացնում:

Այսինքն, մարդու ճակատագիրը գտնվում է իր ձեռքում, իսկ դա նշանակում է, որ, վերջին հաշվով, ազատ կամք ունեցող մարդու հետ երբեք պատահական ոչինչ չի կատարվում: Եվ այն, ինչ կատարվում է տվյալ մարդու հետ, պայմանավորված է իր հոգեվիճակով: Հետևաբար, ինչպիսին որ կլինի մեր բոլորիս հավաքական հոգևոր իրավիճակը, այդպիսին էլ կլինի հայ ժողովրդի ճակատագիրը: Համերաշխության և խաղաղության ձգտող մարդը ամեն առավոտ լուսաբացը դիմավորում է Աստծո լույսը իր հոգում, Աստծո գաղափարը իր մտքում և Աստծո ուխտը իր սրտում:

Սակայն Նարեկացին, խորապես ընկալելով և նկարագրելով մարդու անկայուն վիճակը, գրում էր. «Ինչպե՞ս համարեմ ես ինքս ինձ մարդ, /Երբ կարգն եմ դասված տմարդիների, /Կամ ինչպե՞ս պիտի բանական կոչվեմ, /Երբ անբանների կցորդ եմ դարձել իմ հիմարությամբ:ԲԱՆ ԻԱ»:

«Փաստ» թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձ եղավ հիբրիդային մարդու էվոլ յուցիային և մեկնաբանվեց, որ մեր ժամանակներում պատմականորեն մեզ հասած ամենամեծ մարտահրավերը հիբրիդային մարդու առաջացումն է: Հիբրիդային մարդը կարող է մշտապես հայտնվել անորոշ և քաոսային իրավիճակներում, որի հետևանքով ոչ միշտ է ճիշտ որոշումներ կայացնում: Հիբրիդային մարդը կարող է սպառնալիք լինել ինչպես տվյալ հասարակության, այնպես էլ մարդկային քաղաքակրթության զարգացման համար:Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչպիսին կլինի հիբրիդային մարդու ճակատագիրը: Ռուս հանճարեղ գրող Մ. Շոլոխովը «Մարդու ճակատագիրը» պատմվածքում պատկերում է պատերազմի լիակատար սարսափը, որի ընթացքում զինվորը կորցնում է կնոջը և իր երկու երեխաներին, այն ամենը, ինչ թանկ էր իր համար: Այնուամենայնիվ, Շոլոխովի հերոսը կյանքի նոր իմաստը տեսնում է ծնողներին կորցրած մի տղայի՝ իր նման միայնակ հոգու գտնելու մեջ: Չնայած իր կերտած հերոսի կրած դառնություններին՝ գրողը հիանում է մարդկային հոգու ուժով, որն ունակ է դիմակայել բոլոր փորձություններին և հույսով նայել ապագային։ Մեր հասարակության համար հիբրիդային մարդու ճակատագրի հիմնախնդիրը գալիս է դեռևս հնագույն ժամանակներից: Դարեր շարունակ բնական ընտրությունը նպաստել է մարդու մեջ ագրեսիվության պահպանմանը, ինչը քարանձավի բնակիչներին հնարավորություն է ընձեռել գոյատևելու:

Ներկայումս գիտության և առաջատար տեխնոլոգիաների հիման վրա սպառազինությունների մրցավազքը և դրա արդյունքում կործանարար զենքերի կատարելագործման պայմաններում ագրեսիան ձեռք է բերում նոր որակներ, որը կարող է սպառնալ ամբողջ մարդկության գոյությանը: Եթե մենք չկարողանանք սանձել ագրեսիան մեր սեփական մտքի և մարդասիրական գաղափարների տարածման միջոցով, ապա կործանման հավանականությունը շատ մեծ կլինի: Ստեղծված իրավիճակում արդյոք հնարավո՞ր է պատասխանատվության հանձնառության միջոցով վերահսկել հնագույն ժամանակներից ժառանգաբար ձեռք բերված ագրեսիվ բնազդները: Եթե նման զարգացումների ռիսկերը հնարավոր չլինի նվազեցնել, ապա մարդկային քաղաքակրթությունը կհայտնվի փակուղում այն առումով, որ, եթե հիբրիդային մարդու վարքագիծը չփոխվի, ապա ապագայում կարող են տեղի ունենալ նաև հիբրիդային տիեզերական պատերազմներ:

Նույնիսկ իռացիոնալիստական (բանականության ճանաչողական հնարավորությունները սահմանափակող ուղղություն) փիլիսոփայության մեջ ճակատագիրը (ըստ Օ. Շպենգլերի) կապվում է մարդկային գոյության անիմաստության, հասարակական և մարդկային հարաբերությունների իռացիոնալության և անհատի լքվածության հետ։ Այս ամենի ներքո կարևոր է որոշել, թե մեր հասարակությունը հիբրիդային մարդու զարգացման որ փուլում է գտնվում և ինչ արդյունքների է հասել:

Բավական է միայն վկայել այն, որ վերջերս Ազգային ժողովում քննարկվում էր անձին ծանր վիրավորանք հասցնելը, նույնն է թե՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը: Նման վարվելակերպը կանխարգելելու համար նախատեսվում է դրամական տուգանք կամ ծայրահեղ դեպքում նաև կալանք: Սա վկայում է մարդկային հասարակության զարգացման առաջընթացի՞, թե՞ հիբրիդային մարդու հետընթաց զարգացումների մասին: Ակնհայտ է, որ ինչի մասին էլ որ դա վկայի, մեր փրկության ուղին և ճակատագիրը Աստծո ճանապարհով գնացող հիբրիդային մարդու՝ մարդ դառնալն է:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ,

Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»