Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանության «փառահեղ» չորսամյակը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

168.am-ը գրում է.

Չորս տարին, անշուշտ, ոչ շատ երկար, բայց բավարար ժամանակ է ցանկացած իշխանության համար, որպեսզի երկիրը դնի զարգացման հիմքերի վրա։ Սակայն այն, ինչ ունեցանք անցած 4 տարիներին, ուղղակի ողբերգալի է. փողոցից իշխանության եկածները, որոնք հեռու էին պետական կառավարումից, ոչ միայն երկիրը չկարողացան դնել զարգացման հիմքերի վրա, այլև 4 տարում հասցրեցին եղածն էլ քանդել ու կործանել։

Լիովին տապալել են երկրի պաշտպանության ու անվտանգության համակարգերը, աղետալի վիճակի են հասցրել տնտեսությունը, պետությանը դրել են հսկայական ֆինանսական պարտավորությունների տակ։

Սոցիալական պաշտպանության մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։ Էապես խորացել է աղքատությունը։ Սարսափելի չափերի է հասել արտագաղթը։

Սրանք մի մասն են այն բազմաթիվ աղետների, որոնք իրենց գործունեության այս 4 տարվա ընթացքում իշխանությունները բերել են ժողովրդի գլխին։

Իրենց մտածված ու չմտածված քայլերով երկիրը կանգնեցրել են անասելի փորձությունների ու գոյության փաստի առաջ։ Վերջին երեք տասնամյակում Հայաստանը երբևէ այսպիսի բարդ ու ծանր իրավիճակում չէր եղել, ինչպես հիմա է։

Եվ այդ ամենը՝ Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի «փառահեղ» աշխատանքի շնորհիվ։

Իշխանության գալուց հետո նրանք արեցին տրամագծորեն հակառակը, ինչի համար ժամանակին քննադատում ու պախարակում էին նախկիններին։

Պետական կառավարման համակարգը բարեփոխելու ու կրճատելու փոխարեն, ավելի ուռճացրեցին ու լցրեցին ծանոթ-բարեկամներով, քավոր-սանիկներով։ Համակարգի «բարեփոխումներն» ավարտվեցին մի քանի նախարարությունների ու գերատեսչությունների արհեստական միավորմամբ։

Բայց դրանից, պետական բյուջեի բեռը չթուլացավ։ Ընդհակառակը՝ կրճատման փոխարեն, այդ համակարգն ավելի ընդլայնվեց՝ ինչպես նոր կառույցների ձևավորման, այնպես էլ՝ աշխատողների թվի ավելացման հետևանքով։

Նիկոլ Փաշինյանի հայտարարած հեղափոխական զարգացումների փոխարեն՝ անցած 4 տարիներին մեր տնտեսությունն ապահովել է վատագույն արդյունքներից մեկը վերջին 30 տարվա ընթացքում։ Խոսելուց բացի, գրեթե ոչինչ չի արվել տնտեսության արտադրողականությունը բարձրացնելու և արտահանելի հատվածը զարգացնելու ուղղությամբ։ Ընդերքը քանդել-ծախելու մեջ մեղադրելով նախկիններին՝ այս իշխանություններն էլ ավելի մեծացրեցին ընդերքի շահագործման տեմպերը։

Բայց նույնիսկ այդ պայմաններում մեր տնտեսությունը հեղափոխական զարգացումներ ու աճեր չարձանագրեց։ Խնդիրները բերեցին տնտեսության դիմադրողականության թուլացմանը, որը երևաց տնտեսական ճգնաժամի ժամանակ։

Պատճառներից մեկն էլ այն էր, որ վերջին տարիներին տնտեսությունն էլ ավելի կորցրեց ներդրումներ ներգրավելու պոտենցիալը, թեև մինչև վարչապետ ընտրվելը Նիկոլ Փաշինյանն այլ բան էր ասում ներդրումների մասին՝ «Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող գործողությունների հանգուցալուծմանը և իմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան»։

Սա ամենևին էլ միակ չիրականացված ու կեղծ հայտարարությունը չէր, որով խաբեցին հասարակությանը։

Հիշենք, թե ինչեր էր ասում Նիկոլ Փաշինյանը ժամանակին, ու ինչ ունենք 4 տարի հետո. պարզապես ապշելու է։

«2017-ին 800 մլն դոլար պարտք ենք վերցրել, 700 մլն դոլարով աճեցրել ենք մեր ՀՆԱ-ն։

Պատկերացնո՞ւմ եք՝ մեր վերցրած պարտքն ավելի է, քան մեր ստեղծած արդյունքը։ Հետևաբար՝ տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ վիճակագրական մանիպուլյացիաների արդյունք»,- 2018թ. մայիսի 1-ին իր վարչապետական ելույթում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Ոչինչ, որ բերված թվերն ու արվող դատողությունները չէին համապատասխանում իրականությանը. իր սովորության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը դրանք կեղծում էր՝ հասարակության վրա տպավորություն գործելու համար։ Բայց դա էլ մի կողմ. պարտքերի մասին խոսում էր մի մարդ, ով իշխանության գալուց հետո երկրի պետական պարտքը հասցրել է ավելացնել ահռելի չափերով. 4 տարում՝ 2,6 մլրդ դոլարով կամ 38,5 տոկոսով։

Պարտքը ծանրաբեռնել է 38,5 տոկոսով, իսկ տնտեսությունն աճել է ընդամենը 11,1 տոկոսով։

2017թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր շուրջ 5,6 տրիլիոն, 2021թ. արդյունքներով՝ կազմել է 6,9 տրիլիոն դրամ։ Չորսը տարում ավելացել է ընդամենը 1,3 տրիլիոնով։

Այսքան պարտքեր ներգրավելուց հետո տնտեսական արդյունքն ահա այսպիսին է։

«Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը»,- 2018թ. մայիսին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր առանց վարչապետի աթոռի իրեն չպատկերացնող Նիկոլ Փաշինյանը։

Եվ ի՞նչ ստացանք նրա վարչապետության արդյունքում. անցած չորս տարում Հայաստանի գյուղատնտեսությունը միայն անկում է գրանցել։ Չի եղել տարի, որ արտադրության ծավալների նվազում չունենանք այս ոլորտում։

Սա այն բանի վկայությունն է, թե ինչքանով է հեղափոխական տեմպերով զարգացել գյուղատնտեսությունը։

Այս տարի էլ, չնայած բնակլիմայական բարենպաստ պայմաններին, կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արեց, որպեսզի տապալի աշխատանքները։ Այդպես էլ շատ գյուղացիական տնտեսություններ չհասցրեցին ժամանակին ստանալ խոստացված սուբսիդավորված պարարտանյութը, ինչը չափազանց անհրաժեշտ է քիչ թե շատ նորմալ բերք ստանալու համար։

Սերմացուի ու վառելիքի պետական աջակցության մասին իշխանությունները վաղուց մոռացել են։ Գյուղացին մնացել է մենակ և ով ինչպես կարողանում է՝ գլխի ճարը տեսնում է։

Այսպես էլ պատրաստվում էին հեղափոխական տեմպերով գյուղատնտեսություն զարգացնել, չմշակվող գյուղատնտեսական հողերի քանակն էին ուզում շեշտակի նվազեցնել։

Չարմանալի չէ, որ չմշակվող հողատարածքները մի բան էլ ավելացել են։ Այս տարի էլ կավելանան։

Այսպիսի շատ ու շատ կեղծ խոստումներ շռայլելով՝ խաբեցին հասարակությանը, վերցրեցին իշխանությունն ու հասցրեցին 4 տարում քանդել ու կործանել ամեն ինչ՝ սկսած անվտանգությունից ու բանակից, վերջացրած պետական կառավարման համակարգով ու տնտեսությամբ։ Տասնյակ տարիների կառուցածը, որը, իր թերություններով ու բացթողումներով հանդերձ, ապահովում էր երկրի կայունությունն ու անվտանգությունը, կարճ ժամանակում հավասարեցրին զրոյի ու դեռ փորձում են արդարացումներ գտնել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը