Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այսօր մեկ հարց է որոշվում՝ հայ ժողովուրդն արժանի՞ է պետություն ունենալու, թե՞ ոչ. այս իշխանությունը նահանջի տեղ չունի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր տեսնում ենք, որ ժողովրդի մի զգալի հատված, հասկանալով, թե ինչ վտանգներ են սպառնում թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին, փորձում է դիմակայել, որ այս վիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

Իրավիճակը դիտարկելով 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած գործընթացների համատեքստում՝ Ա. Պեպանյանը շեշտեց. «Նոյեմբերի 9-ից հետո որոշակի շարժում եղավ, ինչն արդյունք չունեցավ գլխավորապես այն պատճառով, որ դիտորդներն ավելի շատ էին, քան հրապարակներ դուրս եկածները: Հետո մարդիկ համակերպվեցին, բավականին երկար ժամանակ ընկան դեպրեսիայի մեջ: Եվ այս վերջին փուլում արդեն որոշ ուժեր, զգալով, որ մոտենում ենք վերջին, փորձ են անում ակտիվացնել ժողովրդի անհանգիստ ու մտահոգ հատվածին: Չգիտեմ, թե Հայաստանի քաղաքացիները որ չափով են հասկանում, թե ինչ խնդիրների առաջ ենք ու ինչ վտանգներ կարող են լինել, բայց ինքս այն կարծիքին եմ, որ եթե այս կուրսը շարունակվի, ապա մի որոշակի ժամանակ հետո Հայաստանը գուցե լինի թղթի վրա, բայց փաստացի չլինի: Ես այս վտանգը տեսնում եմ, իսկ մտահոգությունները չեզոքացնելու համար հարկավոր է քայլեր ձեռնարկել: Մեծ հաշվով՝ ունենք հարևաններ, որոնց հեռակա ծրագրերում մենք չկանք: Մենք սա պետք է հաշվի առնենք ու փորձենք մեր ժողովրդի մեջ գտնել այն ներուժը, որը կարողանա դիմակայել: Այսօր մեկ հարց է որոշվում՝ հայ ժողովուրդն արժանի՞ է պետություն ունենալու, թե՞ ոչ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ա. Պեպանյանը նշեց՝ վերջին չորս տարվա իրադարձությունները հաշվի առնելով՝ ուղեղի մեջ գոնե երկու բջիջ ունեցող մարդիկ շատ լավ հասկանում են՝ ինչ իշխանություն ունենք, և նրանք ինչ նպատակներ ունեն. «Այն հայերը, որոնք վտանգը տեսնում են, պետք է փորձեն միավորվել՝ այս իրավիճակից հնարավորինս նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Սա բարդ գործ է, որովհետև ժողովրդի մի հատվածը պատմական հանգամանքների բերումով հայրենիքի ու պետության բավարար զգացողություն չունի, ու մենք այս առումով մեծ խնդիր ունենք: Մենք պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք պետությունը կործանումից փրկելու համար»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին՝ մեր զրուցակիցը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Ստեղծված իրավիճակից մի քանի ելք կա: Առաջինն ու ամենավատ ելքը երկիրը կորցնելն է: Երկրորդ՝ տարածքների զիջումներ, ինչի ձգտումները, ինչպես տեսնում ենք, կան: Երրորդ՝ փորձում ենք բավարար ներուժ գտնել մեր մեջ և գոնե այս իրավիճակը պահել: Այս պահի առկա իրավիճակի համատեքստում ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե շարժման շտաբը որքանով է քաղաքականապես խոհուն և որ չափով է կարողանում ստեղծված իրավիճակից ռացիոնալ լուծումներ գտնել: Պետք չէ հիմա հույս ունենալ, որ 2018-ի նման շատ մարդիկ կլցվեն փողոցներ, և իշխանությունը հեշտ ու հանգիստ կհեռանա: Հիմա շատ ավելի բարդ իրավիճակ է: Այդ շտաբը պետք է հաշվի առնի այս ամենն ու ունենա մի քանի ծրագիր: Ենթադրենք՝ պլան Ա-ն իշխանափոխությունն է, որը բավականին ժամանակ չի ստացվում: Պլան Բ-ն պետք է այդ համատեքստում լինի: Մասնավորապես, ինչպես անել, որ մի քիչ հույս ունեցող ժողովուրդը չհուսահատվի, որովհետև դա արդեն մեր վերջն է լինելու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե բավարար քաղաքական խոհեմություն եղավ, ինչ-որ բան, ամեն դեպքում, կստացվի:

Իսկ թե, ի տարբերություն 2018-ի, այս անգամ ինչու հեշտ չեն թողնի իշխանությունը, Արծրուն Պեպանյանը շեշտեց. «Իրենք նահանջի տեղ չունեն:Նախկին նախագահները հիմա հրապարակներում ցույցերի են մասնակցում, բայց եթե վաղը, մյուս օրը այսօրվա իշխանությունները հեռանան, փողոց դուրս գալու հնարավորությունը քիչ հավանական է: Վնասն իրենց դեպքում շատ ավելին է, դրա համար իրենք նահանջի տեղ չունեն, ու որքան հնարավոր է՝ պետք է համառեն: Բացի այդ, 2018-ին դրսի որոշ ուժային կենտրոններ ճնշում էին գործադրում իշխանությունների վրա, և իշխանությունները կաշկանդված էին: Այդ նույն ուժերն էլ այն ժամանակվա ընդդիմադիրներին, ըստ հրապարակված տեղեկությունների, տարբեր ձևերով սատարում էին: Հիմա ես չգիտեմ՝ ուժային բևեռները սատարո՞ւմ են այս շարժմանը, թե՞ ոչ: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ երբ մնում ենք մենք մեզանով, ընդդիմադիր շարժումները մեռնում են, ու չենք կարողանում իշխանափոխություն անել: Իսկ 2018-ինը հայաստանյան չէր, դա մենք չէինք կազմակերպել՝ ուժային կենտրոնների ցանկությունն էր, որն իրականացրին»:

Քաղաքական վերլուծաբանը հավելեց՝ շարժման այսօրվա շտաբը պետք է երկարաժամկետ պլաններ, գործողությունների ծրագիր ունենա, որ փոքր հաջողություններով առաջ գնան, ու մարդիկ չհուսահատվեն:

Անդրադառնալով պայքարը ծաղրի ենթարկելու փորձերին, արժեհամակարգային խնդիրներին, երբ անգամ կարող են պատերազմի մասնակիցներին, այդ ընթացքում հաշմանդամություն ձեռք բերածներին փողոցը փակելու փոխարեն խորհուրդ տալ գնալ ու սահմանը պահել, Ա. Պեպանյանն ավելի լայն համատեքստում մոտեցավ խնդրին: «Տխուր է, բայց մեր առաջ վերջապես բացվել է իրականությունը: Անհանգիստ մարդիկ վերջապես տեսնում են այն իրականությունը, որի մասին ես ահազանգում էի 25 տարի առաջ: Իմ առաջին քաղաքական աշխատությունը վերնագրված էր՝ «Ումի՞ց է հարկավոր փրկել հայրենիքը»:

Այնտեղ, որպես հիմնավորում, նշել էի, որ հայրենիքը հարկավոր է փրկել հայ ժողովրդից, որովհետև ես տեսել էի, որ կա մեծաքանակ շերտ, որն ազգի ու հայրենիքի զգացողություն չունի: Ասում էի, որ նման մենթալիտետով այս երկիրը նվիրելու են թուրքերին: Այդ շերտը 100 տարի առաջ էլ է եղել՝ իրենց թրքացած հայեր էին կոչում: Ես ահազանգում էի, որ նրանց վերափոխելու քայլեր պետք է ձեռնարկել, բայց, ցավոք, այդ ահազանգը չընկալվեց: Իսկ արդեն 2018-ից հետո այդ տեսակն արժևորվեց: Այս իշխանությունը 2018- ից հետո նրանց հանեց ջրի երես, հիմա էլ խրախուսում է, որովհետև իրենց միակ հենարանն են: Այս շերտը միշտ էլ եղել է, բայց միշտ ճնշված է եղել, նրանց ասպարեզ չէին տալիս թե՛ Խորհրդային Միության տարիներին, թե՛ Հայաստանի երրորդ Հանրապետությունում: Մինչդեռ հեղափոխություններն այդ տիղմը սովորաբար ջրի երես են հանում, որովհետև հենց այդ շերտերի վրա են հենվում: Մեզ մոտ էլ այդ շերտերին հանեցին փողոց, ու այսօր իրենք իրենց կարևոր են զգում: Մենք պետք է այնքան խոհեմություն ունենանք, որ իրականությունն ամբողջությամբ տեսնելով՝ փորձենք վերափոխել նրանց, ինչը դժվար է լինելու: Բարեբախտաբար, հիմա տեսնում եմ, որ գոնե ասվում է այդ խնդրի առկայության մասին: Կհասցնե՞նք լուծումը գտնել կամ չգտնել, դրանով էլ կորոշվի՝ արժանի՞ ենք պետություն ունենալ, թե ոչ»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել