«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի». Բուքմեյքերների կանխատեսումը
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» մայիսի 4-ին կընդունի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին։ Հիմնական ժամանակում «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի գործակիցը 2․10 է։ «Ռեալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․20, ոչ ոքի արդյունքինը՝ 4․10 գործակցով։
Եզրափակիչ դուրս գալու հավանականությունը «Մանչեսթեր Սիթիի» համար գնահատվում է 1․30, «Ռեալի» համար՝ 4․00 գործակցով։
«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղում 4։3 հաշվով հաղթել է անգլիական թիմը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



