Որո՞նք են աշխարհի ամենամեծ եղևնիները՝ ըստ National Geographic-ի
ՖՈՏՈԱմենաբարձր տոնական եղևնին, մի քանի տարի շարունակ, ճանաչվում է Ռիո-դե-Ժանեյրոյի լողացող եղևնին, որի բարձրությունը գրեթե է 85 մետր:
Այնուհետև հաջորդում են Գրոզնիի ու Կրասնոյարսկի 46-մետրանոց եղևնիները:
44-մետրանոց եղևնի է զարդարում Գերմանիայի Դորտմունդ քաղաքը:
ԱՄՆ-ի ամենաբարձր եղևնին համարվում Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի 33-մետրանոց եղևնին:
Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղադրված եղևնին ունի 32 մետր բարձրություն:
Եվ, այնուամենայնիվ, ինչպես նշում է National Geographic-ը, ամենահայտնի սուրբծննյան եղևնին Նյու Յորքի Rockefeller Building tree-ն է 24,3 մ բարձրությամբ:
Գրեթե նույն բարձրության են Պրահայի (21,9 մ) ու Փարիզի (21,3 մ) եղևնիները:
Վարկանշային աղյուսակը եզրափակում է Սիդնեյի 21-մետրանոց եղևնին:




















































