Բերման ենթարկվածների թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում անցկացվող անհնազանդության ակցիաներից առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 70 մարդ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից:
Ոստիկանությունից նշեցին, որ նրանք բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ է անցկացնում Երևանի տարբեր հատվածներում: Առանձին խմբերով փակում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, անցկացնում են երթեր ու հավաքներ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



