Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին պատկանող գույքի վրա կալանք է դրվել
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը և նրա հետ փոխկապակցված անձ Արմինե Հարությունյանը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ պաշտոնական հայտարարությունների «Azdarar.am» կայքից:
Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրաայդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք` դատարանի որոշմամբ:
Նշվում է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին առաջարկվում է մայիսի 5-ին ներկայանալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



