Լևոն Արոնյանը պարտվեց Ամերիկայի գավաթի եզրափակիչում
ՍՊՈՐՏԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը չկարողացավ տիրել շախմատի Ամերիկայի գավաթին:
Դասական շախմատի եզրափակիչ երկրորդ պարտիայում նա սևերով պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Այդպիսով` հաշիվը դարձավ 1,5:0,5` հօգուտ սպիտակների:
Լևոն Արնոյանը երկրորդ տեղը գրավելու համար կստանա 35 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար, իսկ հաղթողը` 50 հազար: Հավելենք, որ մեր հայրենակիցն առաջին անգամ էր մասնակցում Ամերիկայի գավաթի խաղարկությանը:
Զուգահեռ անցկացվող կանանց մրցաշարում հաղթեց Իրինա Կրուշը, որը 1,5:0,5 հաշվով առավելության հասավ Ալիս Լիի նկատմամբ: Նա կպարգևատրվի 25 հազար եվրոյով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



