Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազգովի ճակատագրական երկընտրանքի առջև ենք. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկընտրանքի՝ հայրենիք ունենալու և օտար ափերում հայրենակորույս թափառելու միջև: Պետականության, անկախության, ազատության և թրքահպատակության միջև: Արժանապատվության և ստրկության, նվաստացման ու նոր ցեղասպանություն ունենալու միջև: Բարեկեցության և թշվառության միջև: Իսկ ընտրության համար ունենք շատ քիչ ժամանակ ու միգուցե վերջին` ոչ այդքան մեծ հնարավորությունը պետականությունն ու հայրենիքը, հայի տեսակը մեր պատմական հողի վրա պահպանելու համար: Մեզ տրված է ընտրության պատմական շանս՝ կա՛մ վերականգնել մեր կորսված ազգային արժանապատվությունը, վերադառնալ մեր ազնվական արմատներին և աշխարհին ներկայանալ որպես քաղաքակիրթ ազգ, կա՛մ այս իշխանությունների «շնորհիվ» ապրել դավաճանի, վախկոտի, ստրուկի ու պարտվողի խարանը կրելով մեր ճակատին:

Ապրիլի 23-ի, 24-ի դեպի Ծիծեռնակաբերդ, ինչպես նաև մարզերից մեկնարկած, նաև Երևանում ընթացող երթերը լավատեսության հույս են ներշնչում, որ, կարծես թե, հայ ազգն արթնանում է, ինքնակազմակերպվում է, դուրս է գալիս պարտվողի հոգեվիճակից, մոլորությունից, անտարբերությունից: Թեկուզ, ցավոք, նորից ուշացած, անդառնալի կորուստներ ունենալուց հետո ու օրհասական պահին միայն: Մյուս կողմից՝ ամեն տարի այս օրը Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար հարյուր հազարավոր հայորդիներ այցելում են Ծիծեռնակաբերդ, բայց հիմա հայրենիքի, պետականության կորուստը և նոր Ցեղասպանությունը կանխելու համար անհասկանալիորեն մեր հայրենակիցներից շատերը դժվարությամբ են դուրս գալիս փողոց ձայն բարձրացնելու: Ստացվում է, որ առավել հիշատակում ու արժևորում ենք անցյալը, քան պատրաստ ենք ողջերի ու ապագայի՝ դեռ նոր ծնվողների մասին մտածել, նրանց համար պայքարել ու մարտնչել: Արդեն որերորդ անգամ կանգնելով պետականության կորստի սպառնալիքի առաջ՝ այդպես էլ չենք գիտակցում պետության ու հայրենիքի գինը և արդյունքում, մաս-մաս կորցնելով այն, ապահով կյանք ենք փնտրում օտար ափերում: «Անբարոյական է իրեն երջանիկ զգացող անհայրենիքը, լինի անհատ, թե ժողովուրդ»,- ասել է Նժդեհը:

Ուզում եմ հավատալ, որ այս անգամ ինքնակազմակերպվում ենք ոչ թե մեր տեսակը պահպանելու բնազդով՝ կանխազգալով հերթական օրհասական վտանգը, այլ մեր անցյալի սխալներից դասեր քաղելու և դրանք երբևէ չկրկնելու պայմանով: Ցավալին մինչդեռ այն է, որ այսպիսի խնդրի առջև կանգնած ենք եղել մեր պատմության գրեթե բոլոր ժամանակահատվածներում և դեռ ապագայում էլ կանգնելու ենք, եթե դասեր չքաղենք, եթե խել քի չգանք և ամենքս մեզանից չսկսենք, եթե օրենքի ողջ խստությամբ չպատժենք դավաճանությունն ու ազգուրացությունը: Ցավոք, ինչպես միշտ, չենք փորձում առերեսվել ինքներս մեր խնդիրների ու բարդույթների հետ, խուսափում ենք պատասխանատվությունից, մեղադրում ենք բոլորին, բացի մեզանից։

Լոուրենս Արաբացին է ասել, որ «հայի նմանը չկա, որ սպասի, թե օտարը կգա ու իրեն կփրկի»: Այո, դարեր շարունակ չենք ուզում հասկանալ, որ մեր հետ պատահած անարդարությունների ու հանցագործությունների առաջնային մեղավորներն ու պատասխանատուները հենց մենք ենք՝ պետական մտածողության ու հայրենիքի նկատմամբ սիրո պակասով, անհամերաշխության, ինչպես Սևակը կասեր՝ մեր «արխայնության, դնջության, լոպազության», անհեռատեսության, անիրատեսության ու ցուցամոլության պատճառով։ Խնդիրներն էլ պետք է մեր մեջ փնտրենք, իսկ մենք այդպես էլ քաղաքականապես չափահաս չդարձանք, չհասունացանք պետականության ու անկախության համար։ Երևի հենց դրա համար ենք անընդհատ հովանավորներ փնտրում: Լինելով տաղանդավոր ժողովուրդ, դարերով ենթարկվելով փորձության ու տառապանքների՝ այդպես էլ չկարողացանք ճկուն դիվանագիտություն ունենալ, փոխշահավետ հարաբերություններ հաստատել և հուսալի գործընկեր դառնալ դաշնակիցների համար: «Չարժե մտածել, թե աշխարհը ձեզ ինչոր բան պարտական է, նա ձեզ ոչինչ պարտական չէ, նա գոյություն է ունեցել մինչև ձեզ դեռ շատ վաղուց»,- գրել է Մարկ Տվենը:

Չպետք է թույլ տանք, որ մեզ պատերազմով անընդհատ սպառնալով՝ զիջումներ պարտադրեն: Մենք շատ ենք զիջել, այլևս զիջելու հայրենիք՝ Հայաստան ու Արցախ չունենք: Մարդկային պատմությանն էլ դեռևս հայտնի չէ կյանքի և արժանապատվության իրավունքի այլ ձև, քան հավերժական պայքարն է: «Կռվի մեջ նետվողը և՛ կվիրավորվի, և՛ կրնա մեռնիլ: Բայց մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ո՛չ ալ իրավունք ունի ապրելու, իբրև ուրույն գոյություն, իբրև ջոկ անհատականություն: Եվ իր վախովը ան չազատիր մեռնելե. միայն կմեռնի քաշքշվելով, հյուծվելով, արհամարհվելով ու ոտքի տակ երթալով: Ազատությունն էլ չեն տար, ազատությունը կխլվի...»,- պատգամել է արևմտահայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթը:

Չի կարող մեռնել մի ազգ, որը չի ուզում մեռնել, որն այդքան տրորվելով ոտքի տակ՝ կարողացել է գոյատևել իր անկոտրում կամքի շնորհիվ, որը ծնունդն է ավետյաց երկրի, նախահայրն է մարդկության և, նույնիսկ օտարների կարծիքով, հոմանիշն է եղել ազնվականության և քաջարիության, որն այդքան հանճարներ է ծնել և զարմացնում է աշխարհին իր ձեռներեցությամբ, մշակույթով, գիտությամբ, երաժշտությամբ, արվեստով և իր ծանրակշիռ ավանդն է ունեցել քաղաքակրթության մեջ: Եվ որպեսզի մենք շարունակենք գոյատևել, հաղթանակներ ունենալ ու հաջողություն արձանագրել, պետք է ազգովի 180 աստիճանով փոխվենք, հրաժարվենք ձեռքբերովի մեր արատներից ու բարդույթներից, մեր արյան միջից նյութապաշտության, դավաճանության, ստորաքարշության ու ցածրագույն այլ դրսևորումների նշույլն անգամ պետք է իսպառ ոչնչացնենք, կրթության, կառավարման ու ընտրության համակարգը արմատապես բարեփոխենք:

Եթե չկարողացանք արժանապատիվ քաղաքացի դաստիարակել, ապա զուր են մեր ջանքերը պետություն, անկախություն և հայրենիք ունենալու համար: Նախ և առաջ պարտության խորհրդանիշ, սեփական ժողովրդի գլխին աղետ բերած և երկիրը ճգնաժամի հասցրած և կորուստների, քաոսի ու նվաստացման տարած այս օտարածին իշխանություններին պետք է հեռացնենք, ինչին պետք է լծվի ողջ հայությունը: Այսուհետ էլ պետք է հասկանանք ու լրջանանք, որ սրանք չեն կարող արդյունավետ երկիր կառավարել, որ պետությունը լուրջ բան է և այն չի կարելի պատահական մարդկանց վստահել, որ ողբերգություն, ավեր, աղետ, ատելություն և հետապնդումներ է լինում այն երկրում, որտեղ առաջնորդներն առաջինը չեն իրենց հպատակների մեջ:

Հեղափոխություններն էլ, որ պես կա նոն, ազ գի տա կան ք ի վրեժխնդրությունն են, զայրույթն ու ցասումը իրենց անճարության ու չստացված ճակատագրի համար: Արդյունքում իշխանության են գալիս դժգոհ ու ցածր զանգվածները, որոնք էլ ձևավորում են ատելության ու չարության կառավարություններ և կարող են կործանման տանել երկիրը: Այս աննախադեպ դաժան փորձությունն էլ, որ ուղեկցվեց հայրենիքի մի մասի կորստով, հազարավոր զոհերով, պետության կազմաքանդմամբ, ազգի նվաստացմամբ, մեզ համար դասեր քաղելու «լավ» առիթ է, և հուսով եմ՝ վերջինը կլինի, քանզի հաջորդ այսպիսի փորձությունը անխուսափելիորեն պետությանը վերջնական կործանման կարող է հանգեցնել:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու