Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից թշնամու ձայնն էր հնչում. հետպատերազմյան ճգնաժամի հերթական, գուցեև ավարտական փուլում ենք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում մեր երկրում, հիմնականում հետպատերազմյան ճգնաժամի հերթական, գուցեև ավարտական փուլն է:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որի հետ զրույցում խոսել ենք դիմադրության շարժման, ապակենտրոն ակցիաների ու առկա մարտահրավերների մասին: Մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգը հիշեցրել է դեռ պատերազմից հետո նաև արտաքին ուղեղային կենտրոններից հնչած այն տեսակետները, համաձայն որոնց, Հայաստանում նաև իշխանության հետ կապված ճգնաժամը ընտրական եղանակով լուծում չունի:

«Ինչպես և սպասվում էր, նույն այդ ընտրությունները ճգնաժամին վերջ չդրեցին: Ընտրություններում Հայաստանի բնակչության մի մասը, որքան էլ աբսուրդային է, իր ձայնը տվեց երկիրը տապալման տարած, երկրի մի հատվածը թշնամուն հանձնած իշխանությանը, բայց, միևնույնն է, ճգնաժամը դրանով չէր լուծվելու: Հիմա ականատեսն ենք հերթական փուլին, որովհետև, ցավոք սրտի, պատերազմի արհավիրքներով, զիջումներով ոչինչ չէր վերջանալու: Պարզ էր, որ իշխանությունն այլ կուրս է վարում, իշխանության առջև դրսի ուժերի՝ այս գործընթացի ռեժիսորների կողմից լուրջ պահանջներ են դրված: Պարզ էր նաև, որ իշխանությունը շարունակելու է հանձնել բոլոր դիրքերը՝ դա անվանելով «խաղաղության դարաշրջան», փորձելով հրապուրել ժողովրդին խաղաղության իլ յուզիայով: Ու երբ Նիկոլ Փաշինյանը համարեց, որ արդեն բաց խաղալու, հասարակությանը աշխարհաքաղաքական մեծ խաղում Հայաստանի իշխանությունների ու Հայաստանի դերակատարումը և գործառույթը բացելու ժամանակն է, դա նոր սրացումների ու ճգնաժամի փուլ դարձավ: Ընդդիմությունն էլ հասկացավ՝ սա հենց այն պահն է, որ եթե փողոց դուրս չգա, եթե չընդվզի, ապա այս ընդդիմության հեռանկարներն էլ են մշուշոտ դառնում»,-ասաց Վիգեն Հակոբյանը:

Հիշեցնելով ընդդիմության մի հատվածի ներկայացուցիչների այն խոսքը, թե «ընդդիմությունը մի կրակոցի շանս ունի և պետք է հաշվարկված գործել», նա հավելեց. «Կարծում եմ՝ այս փուլում ոչ թե իշխանափոխության հարցը, այլ Արցախի ու Հայաստանի փրկության խնդիրն է դրվում՝ ելնելով իշխանությունների ու Ն. Փաշինյանի հռչակած քաղաքական կուրսի վտանգներից: Ավելի քան ուղղակի ասվել է, որ ՀՀ իշխանությունները համաձայնել են, այսպես ասած, ինչ-որ առասպելական միջազգային հանրության պահանջի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը իջեցնելու հետ: Նշվածը պետք է հասկանալ որպես Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու ինչ-որ պահանջներ: 2016 թ. շրջանում Ալիևն էր բողոքում, որ իր առջև բարձր կաբինետներում Արցախից հրաժարվելու պահանջ են դնում, հիմա Փաշինյանն է ասում, որ նույն բարձր կաբինետներում իր առջև են նման պահանջ դնում: Սա ցույց է տալիս Արցախյան հարցում Հայաստանի դիրքորոշման ռեգրեսը»:

Քաղտեխնոլոգը նաև նկատեց՝ ի տարբերություն նոյեմբերի 9-ից հետո ձևավորված շարժման, այս փուլում ամբողջ Արցախն ընդվզեց Նիկոլ Փաշինյանի որդեգրած կուրսի դեմ. «Արցախում հասկացան, որ գոյատևման նոր պայքար են սկսում, իսկ եթե անհրաժեշտ է, անգամ Արցախյան 2-րդ շարժում պետք է սկսել: Արցախն ուղղակիորեն դիմեց Հայաստանի հանրությանը, որպեսզի աջակցեն իրենց պայքարին ու իրենց մատաղացու գառի պես չհանձնեն Նիկոլ Փաշինյանի ամբիցիաներին, որը փորձում է Արցախը հանձնելով՝ իբր պահպանել ՀՀ մնացած մասերը: Բոլորն են հասկանում, որ սա էժանագին բլեֆ է»:

Ինչ վերաբերում է այն փորձերին, որոնցով իշխանությունն ուզում է ցույց տալ, թե Արցախը հանձնելու մտադրություն չունի, քաղտեխնոլոգը հավելեց. «Իրականում անբողջ ճշմարտությունը Ն. Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթի մեջ էր: Այն ելույթի, որտեղ ընդգծվեց Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամությունը: Ընդգծվեց նաև ինքնորոշման իրավունքից հրաժարվելու մասին՝ հանուն, իբր, Արցախի բնակչության անվտանգության և ինչ-որ իրավունքների: Իսկ եթե ինքնորոշման իրավունքը հանում են, ինչը հանված էր, լավագույն դեպքում, խոսքը, օրինակ՝ հայերին մեկ-մեկ հայկական դպրոց գնալու, հայկական ռադիո ունենալու իրավունքի մասին է: Ինչո՞ւ լավագույն դեպքում, որովհետև Ալիևն ասում է՝ «Լեռնային Ղարաբաղ եզրույթ այլևս չկա»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ «զադնի տալու» հետագա հայտարարություններին, դրանք պայմանավորված են երկու հիմնական գործոնով: Առաջին՝ Ն. Փաշինյանի համար շատ ծանր հարված էր այն, որ Արցախն ընդվզեց: Արցախը կոնսոլիդացված հարված հասցրեց նրան՝ իր քաղաքական կուրսը բնորոշելով որպես հակաարցախյան: Հարված էր նաև այն, որ հայաստանյան հասարակության մի ստվար զանգվածի մոտ միանգամից ընվզվում ու փողոց դուրս գալու պատրաստակամություն առաջացավ: Երկրորդ՝ երբ Ն. Փաշինյանը մեկնեց Մոսկվա՝ իրեն իր տեղը ցույց տվեցին, հասկացրին, թե ինքն ով է այսօրվա աշխարհաքաղաքակն ու տարածաշրջանային հիերարխիայում»:

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ Փաշինյանին հասկացրին, որ իրենից ոչինչ չի ներկայացնում՝ դեմ տալով 30 կետանոց փաստաթուղթ, որտեղ որևէ խոսք չկար «խաղաղության համաձայնագրի» ժամկետների մասին. «Հակառակը, ասվում էր՝ Արցախում կա ռուսական խաղաղապահ կոնտինգենտ, և հենց նա է լինելու Արցախի անվտանգության ու այնտեղի բնակչության իրավունքների երաշխավորը: ՌԴ-ն ուղղակիորեն ասում է, որ որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին գոնե Ռուսաստանից չի ասել, որ պետք է Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը իջեցնել:

Մեծ հաշվով, Փաշինյանին հասկացրին հետևյալը. «Ինչ ուզում ես ադրբեջանցիների հետ դեռ խոսիր, իսկ Արցախի հետ ընդհանրապես գործ չունես»: Դրա համար եկավ ու ընդդիմության, նաև Արցախի ընդվզումների ու ՌԴ-ի կողմից իրեն իր տեղը մատնացույց անելու ֆոնին հայտարարեց, թե որևէ փաստաթուղթ չկա Արցախի շուրջ: 3-5 օրերի ընթացքում դիամետրալ հակառակ բանը հայտարարեց, ինչը Փաշինյանի պարագայում զարմանալի ու անսպասելի չէ. համաշխարհային ղեկավարների ցանկում թերևս ամենաանկայուն և իրավիճակային գործողություններ անող ղեկավարներից մեկն է: Իրականում հիմա ինքը ստիպված է մանիպուլ յացիայի ենթարկել հանրությանը՝ նախևառաջ իր տատանվող ընտրազանգվածին, քանի որ տեսնում է, որ նույնիսկ իր զանգվածի զգալի մասն էր շոկի մեջ իր հայտարարություններից, Արցախը Ադրբեջանին հանձնելու իր պատրաստակամությունից: Բոլորն էլ հասկանում են, որ ԱԺում հնչեցված հակաարցախյան ծայրահեղ ելույթները, որոնք ավելի համահունչ էին Ադրբեջանի Միլի մեջլիսի ելույթներին, չէին լինի, եթե չլիներ իրենց ղեկավարի՝ Փաշինյանի «դաբրոն»: Ընդհանուր առմամբ, ոչ թե սովորական մտքերի փոխանակում, ոչ թե քաղաքական, այլ օրթոդոքսալ ելույթներ էին. Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից թշնամու ձայնն էր հնչում»:

Թեպետ ընդվզման հիմքում Արցախի ու Հայաստանի փրկության խնդիրն է դրվում, քաղտեխնոլոգը շեշտեց, որ ստեղծված պայմաններում պարզ է, որ ամենակարճ ու ամենահասկանալի ճանապարհը իշխանափոխությունն է:

«Հասկանալի է, որ պետք է փոխել քաղաքական կուրսը, և նոր քաղաքական կուրսի շրջանակներում վարել նոր քաղաքականություն՝ նոր բանակցողներով: Արցախի ու Հայաստանի գոյատևման և երկրի անկախության պահպանմանը խոչընդոտում է այսօրվա գործող իշխանության վարած քաղաքականությունը: Հաշվի առնելով Արցախի շուրջ ընդդիմադիրների, ադեկվատ բնակչության պայքարը, նաև Արցախի կոնսոլիդացիան՝ վերը նշված նպատակին հասնելու համար Հայաստանում ուշ թե շուտ պետք է իշխանափոխություն իրականացվի, որի մեխանիզմներն արդեն ընտրված են. այն փաստացի փողոցն է և ապակենտրոն, ցանցային պայքարի տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են: Արդեն ավելի քան 3 օր է, որ նշված տեխնոլոգիաների շրջանակում գործողություններ են տեղի ունենում: Հիմա արդեն կարող եմ արձանագրել առնվազն երկու հետաքրքիր երևույթ. ակցիաներում և ընդվզումներում բավականին ակտիվ դերակատարում ունեն երիտասարդները, ինչը չկար նոյեմբերի 9-ից հետո: Երկրորդ՝ տեսնում ենք, որ Ն. Փաշինյանի նախկին ընտրազանգվածի, նրա նախկին աջակիցների մի ստվար զանգված արդեն չի վախենում խոստովանել, որ թեպետ ժամանակին Փաշինյանին որպես «ապագա» է ընտրել, բայց հիմա հստակ հասկանում է, որ իրեն խաբել են: Երիտասարդների ու բարդույթից ազատվողների երկու գործոնները առաջին օրերի կարևոր արձանագրումներն են»,ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ նման ելույթներ հիմա հաճախակի ենք տեսնում:

«Այսինքն, այն հոգեբանական բարդույթը, որը հատկապես պատերազմից հետո կար «փաշինյանական» ընտրազանգվածի մոտ ու պահպանվում էր, կարծես թե, կոտրվել է. մարդիկ սկսում են համապետական շահը գերադասել անձնական կոմպլեքսներից ու բարդույթներից: Հասկանում են, որ այլևս անձնական բարդույթներով տառապելու ժամանակը չէ: Իրենց ասվել էր, որ «խաղաղության դարաշրջան» է բացվելու, որ պարտությունից հետո այլևս խնդիրներ չկան, Հայաստանը երկար ժամանակ եղել է Արցախի երաշխավորը ու հիմա, իբրև, նման խնդիրներ չկան: Մինչդեռ պարզվեց, որ պատերազմը շարունակվում է, մեր երիտասարդները զոհվում են, ավելին՝ հիմա հայտարարվում է, որ Արցախն էլ պետք է հանձնել: Չի բացառվում հետագայում նաև Սյունիքից տարածքներ հանձնելու հավանականությունը, խոսում են, չէ՞, որ Հայաստանի տարածքում «ադրբեջանական անկլավներ» կան: Հիմա բոլորն էլ հասկանում են, որ պարզվում է՝ ոչ այնքան Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը, որքան Արցախն է եղել Հայաստանի սահմանների անվտանգության երաշխիքը: Մարդիկ սկսում են հասկանալ, որ ամեն ինչի խնդիրն ամենևին Արցախը չէր, այդ ամենը սուտ էր, իրենք խաբվել են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան