Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինձ համար ամոթ է, որ դա իմ տղայի դպրոցն է. իրենց վերջը լինելու է կա՛մ «Կիսաբաց լուսամուտները», կա՛մ Երևանյան լճի ափը. Դավիթ Առուշանյանի մայր

ՎԻԴԵՈ

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը երեկ ուղիղ եթերում հայտնեց, որ 166 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Էլենը և Ջեմման դանակով զինված  հարձակվել են Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա: 

Քիչ անց դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշկյանը հերքել էր իրենց աշակերտուհիների մասնակցությունը միջադեպին.

«Փոխտնօրենն ու դասղեկները դաստիարակության գծով պարբերաբար ստուգում են բոլորի պայուսակները, վստահեցնում եմ՝ աշակերտներից որևէ մեկի մոտ չի հայտնաբերվել ինչ-որ սառը զենք կամ դանակ: Նրանց մասնակցությամբ միջադեպ չի եղել երբեք, իրենք էլ վարքով աչքի չեն ընկել, սուսուփուս, համեստ աղջիկներ են: Առավոտյան, երբ ոստիկանությունից զանգ ստացանք, հրավիրեցինք աղջիկների ծնողներին, նրանք էլ մեզ պես զարմացած էին»,- ասել էր տնօրենը:

1or.am-ը կապ հաստատեց անձամբ տիկին Լիդայի հետ՝ պարզելու տեղյա՞կ է արդյոք լուրերը հերքելու մասին.

«Այսօր կանչել են դպրոց, պետք է գնամ: Ոչ թե հերքել են, այլ ասել են, որ այդ անունով մի քանի աղջիկներ կան, պետք է գնամ, տեսնեմ որ մեկն է: Ես տվյալներ ունեմ, որ այդ աղջիկներից մեկի հայրը պաշտոնյա է եղել, և հենց նրանով էլ ինձ սպառնում էր: Ես նրանց ասել եմ, որ ոչ մայր կդառնան, ոչ ընտանիք կունենան, իրենց վերջը լինելու է կա՛մ «Կիսաբաց լուսամուտները», կա՛մ Երևանյան լճի ափը: Նույնը նաև ՔՊ-ական պատգամավորուհիներին եմ ասել»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է աղջիկներին հունից հանել, որ իրենց այդպես են պահել.

«Ես կանգառում կանգնած էի, մոտակայքում Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ են բնակվում: Լսեցի, որ այդ երկու աղջիկները խոսում են, որ նրանց ամենավատ ձևերով պետք է «ռադ» անել, որ իր հորեղբայրն ու հորեղբոր որդին նրանց պատճառով են զոհվել: Ես նրանցից երեք մետր հեռավորության վրա էի գնում և երբ լսեցի, որ արցախցիների հասցեին այդպիսի անշնորհք արտահայտություններ են անում, չդիմացա, նկատողություն արեցի, ասացի, որ չի կարելի, լավ կյանքից չէ, որ այդ մարդիկ եկել են: Դրանից հետո այդ աղջիկը սկսեց վրաս գոռալ, հանեց դանակը ու հարձակվեց ինձ վրա, ասաց՝ այ պառավ, դու ով ես, որ ինձ տենց բան ասես, դու գիտե՞ս, թե իմ հերն ով է, փորդ կթափեմ: Ես հետ-հետ գնացի, կռացա, որ քար վերցնեմ, դա ավելի  կատաղեցրեց նրան: Հետո մյուս ընկերուհին քաշեց-տարավ այդ աղջկան, ես էլ եկա տուն, ահագին լացեցի՝ մտածելով իմ ինչին էր պետք, այս ուր ենք հասել»:

Դեպքից հետո տիկին Լիդան զանգում է ոստիկանություն, ոստիկաններին տանում տեղը ցույց է տալիս.

«Ոստիկանն իր ոստիկան տեղով ասում է՝ այ մայրիկ ջան, ի՞նչ գործ ունես, բա քեզ պետք ա՞»:

Հարցին, թե արդյոք ոստիկանը կարո՞ղ էր իմանալ, որ այդ աղջկա հայրը նախկին պաշտոնյա է և դրա համար խուսափեր գործ հարուցելուց, տիկին Լիդան պատասխանեց.

«Չէ, չգիտեին, ես նրանց ուղղություն տվեցի, ասացի մտեք դպրոց, 9-րդ դասարանն է, դժվար բան չկա, հիսուն հատ 9-րդ դասարան չկա: Մտեք, հարցրեք՝ ում հորեղբայրն ու հորեղբոր որդին են զոհվել, բայց պարզվել է, որ ոչ մեկը զոհ չունի: Իրենք ամբողջ Արցախի հասցեին ամենավերջին հայհոյանքներ են տվել, պետք է ծնկաչոք ներողություն խնդրեն, և այդ դանակն էլ հանձեն ոստիկանությանը, որ իրենց պատճառով էլի ինչ-որ մեկն իմ օրը չընկնի»:

Հարցին, թե աղջիկները կարո՞ղ էին իրեն ճանաչել, տիկին Լիդան պատասխանեց.

«Նախկինում ես այդ աղջիկներին չեմ տեսել, երևի չեն ճանաչել ինձ, չգիտեմ: Հազար ափսոս, որ իրենք այդ դպրոցից են, որտեղ նաև իմ տղան է սովորել, հրաշալի դպրոց է, հրաշալի կոլեկտիվով ու տնօրենով: Նույնիսկ մեծ միջոցառում են կազմակերպել տղայիս պատվին, նրա երեք մետրանոց նկարն էլ փակցված է դպրոցի պատին, դասասենյակ են անվանակոչել նրա անունով: Ինձ համար ամոթ է, որ դա իմ տղայի դպրոցն է, ամբողջ աշխարհով խայտառակ եղանք»,- եզրափակեց տիկին Լիդան: 

Մարիամ Նալբանդյան

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցուն