Գեղարքունիքում 26-ամյա վարորդը Նիվայով հանգստյան գոտու ճանապարհին գլխիվայր շրջվել է, ընկել ձորակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչը՝ 26-ամյա Արթուր Ն․-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Լավանդա» հանգստյան գոտի տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Արթուր Ն․-ն, նրա ուղևորները՝ 27-ամյա Մարզպետ Ս․-ն և 24-ամյա Տիգրան Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



